Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, ArmeniaSputnik-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,-նշել է նա:
Ըստ ԶԼՄ-նեիր՝ պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։