Սա դեռ վերջը չէ․ Ալիև
Նախագահ Թրամփի ձեռնարկած քայլերը շատ խոստումնալից են, բայց սա դեռ վերջը չէ։ ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) հսկաներից մեկն է և ամբողջովին կոռումպացված կազմակերպություն, ասել է Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։
Նա նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել այնպիսի կառույցների գործունեությունը, ինչպիսիք են «Human Rights Watch»-ը, «Amnesty International»-ը, «Transparency»-ը, որոնք «ծառայում են քաղաքական թշնամանքին»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող է լինել շատ կարևոր գործընկեր Միացյալ Նահանգների համար։