Դատարանում տեղի ունեցած միջադեպի և կարգադրիչի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ տեղի ունեցած խառնաշփոթի և դատական կարգադրիչի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ կարգադրիչի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (խուլիգանության) և 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում խառնաշփոթ է եղել։ Նիստերի դահլիճում գտնվող անձանցից մեկը հայտարարել է, թե ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել է փախուստի։ Նարեկ Սարգսյանը հունից դուրս է եկել, իրավիճակը գերլարվել է, դահլիճում սեղան է կոտրվել, կարգադրիչները փակել են դուռը, որ քաղաքացուն կարողանան «փրկել» Նարեկ Սարգսյանից։ Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կարգադրիչներից մեկը, որը կարգուկանոն էր իրականացնում դահլիճում, մահացել է՝ սրտի կանգից։ Նախնական տեղեկություններով՝ կարգադրիչն ունեցել է նաև շաքարային դիաբետ։

Դատական դեպարտամենտը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ ԲԴԽ-ի և Դատական դեպարտամենտի անունից հայտնելով ցավակցությունը։ Կառույցից մանրամասնել են, որ 52 տարեկան հասակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, կյանքից հեռացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը։ Կառույցից նաև հայտնել են, որ Արմեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը՝ 18:00-ից Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցի 46 հասցեում գտնվող սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից, ժամը՝ 13:00-ին:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 289 անգամ
Լրահոս
«Նա ամեն ինչ կկորցնի». Արևմուտքը բացահայտեց, թե ինչ է կանգնած Զելենսկու և Թրամփի միջև Ֆրանսիան վրդովված է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Մակրոնի գործողություններից․ լուսանկար NYT-ը հրապարակել է Փարիզում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մանրամասները Զելենսկին խախտել է էթիկայի կանոնները Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել Կուրսկի մարզի 52 բնակչի Ռուսաստանը տվյալներ ունի Սուջանսկի շրջանում հարյուրավոր զոհերի մասին․ Միրոշնիկ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ աշխատում է իր կառավարության դեմ, կամ էլ անկեղծ չէ․ ՌԴ Իրանում զոհերի թիվն ավելացել է․ իրավիճակն այս պահին Զախարովա. ԿԺԴՀ-ի զինյալները օգնություն են ցուցաբերել Զելենսկու «մեծ սխալի» մասին Մահացել է Սվետլանա Խարլապը Երևանում էլիտար շենքի աշխղեկը տեղափոխվել է հիվանդանոց․ նա մնացել է ավտոկռունկի և փորվածքի միջև Մատաղ... ննջեցյալների հիշատակ Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ Երրորդ փուլն անցել է ավելի լուրջ մթնոլորտում․ Աբբաս Արաղչի Երիտասարդ կնոջ կյանքը խլшծ վրաերթը պետք է քննության առարկա դառնա․ «Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնություն Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾ Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Փաշինյանը բարոյականություն ունենար, այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. փաստաբան Վերջացրեք էս ծածկադմփոցն ու գործ արեք Ալիևը հուշել է Փաշինյանին՝ ինչպես Հայաստանում ոչնչացնել «ռևանշիզմը» Արտակարգ իրավիճակ Իրանում․ կա 5 զոհ, մեծ թվով վիրավորներ Սահմանազատումից հետո ադրբեջանական զորքերը կլքեն օկուպացված տարածքները․ Սյունիքի մարզպետ Տեւական ժամանակ է՝ կրակոցներ կան գիշերվա ժամերին․ Սյունիքի մարզպետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am