Քաղաքացու խոստովանությունից հետո Նարեկ Սարգսյանի դատական նիստում կարգադրիչը մահացել է

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող տղամարդկանցից մեկը հայտարարել է, թե իրականում ինքն է սպանել Տաթևիկ Աբրահամյանին, ապա՝ դիմել փախուստի, ինչից հետո իրավիճակը նիստերի դահլիճում գերլարվել է, անգամ դատական կարգադրիչը, որը կարգավորում էր նիստերի դահլիճը, մահացել է ՝ սրտի կանգից։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ դատական նիստի ընթացքում, երբ մեղադրանքի կողմը միջնորդում էր անթույլատրելի ապացույց ճանաչել պաշտպանության կողմի ներկայացրած որոշակի նյութեր, պաշտպանության կողմն էլ՝ միջնորդել էր հետաձգել դատական նիստը, այդ ընթացքում նիստերի դահլիճում գտնվող մեկ տղամարդ պարբերաբար կանգնում է՝ հայտարարելով, որ ասելիք ունի։

«Դատավորը թույլ չէր տալիս, ինչը բնական է, դահլիճից ամեն մեկը չի կարող կանգնել և հայտարարություն անել։ Դատարանը հորդորեց հանգիստ նստել տեղը, հակառակ դեպքում՝ սանկցիա կկիրառվի։ Նա շարունակեց պնդել, որ կարևոր ասելիք ունի՝ գործի վերաբերյալ, դատարանն էլ՝ նախազգուշական սանկցիա կիրառեց, սակայն տղամարդը շարունակեց պնդել, որ չի հեռանալու՝ մինչև գործի վերաբերյալ կարևոր տեղեկություն չտա։ Այդ պահին դատավորը վեր կացավ, ընդմիջում հայտջարարեց, այդ տղան էլ այլայլված էր, երբ դատավորը գրեթե դուրս էր եկել, այդ տղան բղավեց, որ սպանությունն ինքն է կատարել»,- ասաց Ծառուկյանը՝ պատմելով, որ դրանից հետո իրավիճակը դատարանում գերլարվել է, Նարեկ Սարգսյանն անմիջապես արձագանքեց շատ բուռն, էմոցիոնալ, տպավորություն է, որ նույնիսկ աֆեկտի մեջ ընկավ․ « երեք տարի կալանքի տակ է, մեղադրվում է սպանության մեջ, պնդում, որ անմեղ է, բայց այս ողջ ընթացքում իրեն կոռեկտ է պահել»։ Դատարանում խառնաշփոթ է եղել, սեղան է կոտրվել, այդ տղան փախչել է՝ դատավորի ուղղությամբ և դուրս եկավ դատավորի համար նախատեսված դռնով, դուռը փակեցին, որ Նարեկ Սարգսյանի ձեռքից այդ տղային կարողանան փրկել․ «Իրավիճակն աննկարագրելի էր, այնտեղ պետք է լինեիք․․․ դրանից հետո այդ տղան ուր է գնացել, ինչպես են բաց թողել, ով է բաց թողել՝ նման հայտարարությունից հետո։ Ձերբակալեին, պարզեինք՝ ինչ է եղել, հաղորդում ներկայացնեին։ Իջել ենք ներքև՝ սպասելու, քանի որ ընդմիջում էր հայտարարված, կարգադրիչներից մեկը, որն այդ պահին դահլճի կարգուկանոնն էր սպասարկում, իջել է ներքև և մահացել։ Նախնական տվյալներով՝ սրտի կանգ է ունեցել, նաև ասել են, որ շաքարային դիաբետ էլ ուներ։ Հնարավոր է իրավիճակից էլ լինել, հնարավոր է՝ ոչ, դա այս պահին ոչ ոք չի կարող ասել։ Սպասել ենք՝ հասկանալու, թե փրկել հնարավոր է արդյոք, թե ոչ, դատարանում խառնաշփոթ էր»։ Գիշերը փաստաբանը նաև այցելել է ՔԿՀ՝ տեսակցելու Նարեկ Սարգսյանին, վերջինս մի քանի անգամ բժշկի է դիմել, ինքնազգացողությունը վատացել էր։


Հաջորդիվ՝ փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որ քննություն իրականացվի, պարզեն՝ այդ տղան ինչ կապ կարող է ունենալ, ինչից դրդված, գուցե նա է արել, գուցե՝ ոչ։ Ի դեպ, այժմ պարզվել է այդ հայտարարությունն արած անձի ինքնությունը, վերջինս Նարեկ Սարգսյանի համագյուղացին է և ունի բարեկամական կապ։ Հաղորդումից զատ պաշտպանը պատրաստվում է դատարան հրատապ միջնորդություն ներկայացնել՝ պահանջելով հարցաքննել նշված անձին, այնուհետև, կմիջնորդի նաև փոխել խափանման միջոցը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ հետազոտել է բոլոր տեսագրությունները, նոր փաստեր կան։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, տեսագրություններով չի հիմնավորվում, որ տուժողը տանն է եղել, կա վկա, որը հացաբուլկեղենի խանութի աշխատակից է, պնդում է, որ տուժողը դրսում իր հեռախոսից զանգ է կատարել։

«Մենք տեսնում ենք այդ զանգը, հեռախոսազանգը եղել է 21։36, վկայի ցուցմունքի համաձայն՝ ժամը 20։00-ի սահմաններից տուժողը եղել է դրսում, միևնույն ժամանակ տեսագրություններում չի հիմնավորվում, որ մինչև մեղադրանքում նշված ժամը տուժողը եղել է տանը։ Քննիչը, հստակ ձեռքի տակ ունենալով այդ տղայի ցուցմունքը, տվյալները, որ ժամը 21։36-ին հեռախոսազանգ է եղել, մեղադրանքը սկսել է արձանագրել 21։15-23։20-ն ընկած ժամանակահատվածը, երբ նույնիսկ տեսագրությամբ չի հիմնավորվում, որ վերադարձել է»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ հետազոտված ապացույցներով նաև փաստվել է, որ բուժաշխատողն, մեկ րոպեից քիչ, մուտք է գործել և դուրս եկել, որովհետև շքամուտքի լույսերից շարժը երևում է, որ ներս չեն մտել ամբողջ ընթացքում, ուստի, բժշկի պնդումը, որ գիշերը կատարել է համապատասխան գործողություններ, հերքվում է, որովհետև մեկ ակնթարթով մուտք է գործում և դուրս գալիս։

Հիշեցնենք, որ Տաթևիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երևանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի, կնոջը խեղդամահ է արել երեք տարեկան երեխայի աչքի առաջ։ Քրեական գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանում է, գտնվում է դատավոր Սամվել Յուզբաշյանի վարույթում։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Պատասխանը կերավ․ Փաշինյանը երեկ իրեն կորցրել է»․․․ (video) Ջահերով երթն ու քաղաքական սնոբիզմը․ Լիլիթ Գալստյան Վերջին ամսվա ընթացքում սա հայ ազգի կողմից իշխանություններին հասցված երկրորդ ցավալի ապտակն էր․ Տիգրան Քոչարյան Ժաննա Անդրեասյանը խախտել է կառավարության որոշումը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ և քրեական վարույթ կա, և ապօրինի գույքի բռնագանձման հայց․ Վարդապետյանը մանրամասնում է Մարությանն ակվիտացրել է, Ավինյանը լուծարում է Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու ծրագրերից․ The Times Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում (video) Լոս Անջելեսի քաղաքապետը գրառում է արել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «Դահի՞ճ եք, էս ինչ եք անում»․ տնտեսվարողներ (video) Կանադայի վարչապետը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը և հիշատակել ԼՂ բռնի տեղահանումը Էդ ո՞վ է Նարեկը, որ 160 հատ սուպերմարկետի կետ է բացել, հետևից գնացե՛ք․ քաղաքացին` Նիկոլին ու Աննային (video) Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն. կոնգրեսական Փալոունը քննադատել է Թրամփին Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե Կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ Հայկ Կոնջորյա՛ն, դե լսիր «արյան բաղնիքը» որն է լինելու․ պատերազմի մասնակից (video) Փաշինյա՛ն, զգույշ, վիճակը շատ վատ է․ տնտեսվարող (video) Ապրիլի 24-ին բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի մրցակցին՝ պաշտպանելով WBU-ի չեմպիոնի տիտղոսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները՝ 111.4%-ով․ Վարդապետյան ՀՀ-ում 2024թ․ աճել են սպանության դեպքերը՝14․5 տոկոսով․ Վարդապետյան Նենց չանե՛ք, հեղափոխություն անենք․․․ մեր համբերությունը լցվել է․ տնտեսվարողները՝ կառավարության մոտ (video) Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման աշխատանքները վերջին օրերին առաջընթաց են գրանցել․ Ռյուտե Ես 2019 թվականից Նիկոլին հեռացնելու քայլեր եմ անում, և կտեսնեք․․․ Արթուր Վանեցյան (video) 2024 թվական․ չկատարված խոստումների ևս մեկ տարի. Թադևոս Ավետիսյան #ՀԻՄԱ․ Մարսելը ողողվել է Հայաստանի և Արցախի դրոշներով․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am