Արա՛, էդ շարային ո՞ր կանոնադրության մեջ կա նման բան գրված, որտե՞ղ է այդ գրողի տարած կետը, որ զինվորականները պիտի խոնարհվեն դատախազուհու առաջ. Հարություն Մնացականյան
Հարություն Մնացականյանը գրում է. «Դիմում եմ բոլոր լրատվականներին` լինեն իշխանամետ , թե՞ հակաիշխանական։ Տեսանյութ է ընկել աչքովս , որտեղ երկրի տիկին դատախազուհին մտնում է լսարան (երևի ռազմական ինստիտուտի) , որտեղ զինվորները նրան ողջույնի խոսք ասելով խոնարհվում են։ Հիմա հարցս բոլոր պատասխանատուներին։ Արա էդ շարային ո՞ր կանոնադրության մեջ կա նման բան գրված , որտե՞ղ է այդ գրողի տարած կետը։ Նույնիսկ երկրի գերագույն գլխավորի առջև պատվի առնելիս , թե ողջույնի խոսք ասելիս զինվորականը ավելի ձիգ ու արժանապատիվ կեցվածքով է կանգնում։
ՀՀ ԶՈւ զինվորականը խոնարհվում է միայն բացառապես մի դեպքում` զոհվածի հուշարձանի , զոհվածի դիակի ու երբեմն մեռելի առաջ։ Հիմա էդ ձեր անձնակազմից ո՞րդ էր սեղանին դրված։ Հիմա լրագրողներ ջան խնդրում եմ պարզեք , շարային կանոնադրությանը հակասող այդ իմպրովիզ-հրամանը` զինվորականի արժանապատվությունը վիրավորող, ո՞վ է տվել, ո՞ր մի ուսադիրով ստահակը»։