ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Եմենում կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ ռազմական օդանավերն ապրիլի 8-ի երեկոյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուկբիլ քաղաքի բնակելի թաղամասին, որի հետևանքով, առողջապահության նախարարության տեղեկություններով, զոհերի թիվը հասել է 6 -ի, վիրավորվել է ևս 16 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։

 Զգալի վնաս է հասցվել բնակելի տներին:

Այս մասին հաղորդում է հութիների Al Masirah հեռուստաալիքը։

Քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես շարժվել են դեպքի վայր՝ փլատակներից տուժածներին փրկելու և ամերիկյան ռմբակոծության հետևանքով բռնկված խոշոր հրդեհները մարելու համար։

Բացի այդ, ԱՄՆ ռազմական օդանավերը Ջաբալ ալ-Շամհի շրջանում երեք գրոհով թիրախավորել են Բադան թաղամասի կապի ցանցը։ Եվս 10 օդային հարվածների թիրախ է դարձել Նուկում լեռը, որը գտնվում է մայրաքաղաք Սանայից դեպի արևելք։

ԱՄՆ-ն նաև օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, ինչպես նաև թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր՝ ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները մարտի 12-ին սպառնացել էին վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա:

Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր և Արաբական ծովերում, ինչպես նաև Ադենի ծոցում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Դա մեծ սխալ էր․․․ բռնկվում է մեկ այլ սկանդալ»․ ով է արտահոսքի հեղինակը «Վերջապես խոստովանեց». Արևմուտքը վրդովված է Կիևի անամոթ ստերից․ РИА Новости Ուշակովը պատմել է Պուտինի և Վիտկոֆի հանդիպման մանրամասները․ ինչ խորհրդանշան կա Զախարովա․ Զելենսկու դիվանագիտությունը հիմնված է սպանությունների և ստի վրա Թրամփը տվեց իր գնահատականը Ինչն է բարկացրել Սլուցկինին. Բեռլինի իշխանությունների վրա ամոթի դրոշմ կընկնի Reuters. Թրամփը Վիտկոֆ-Պուտին հանդիպման մասին Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների հերթական «դատը» Սյունիքում մահացած զինծառայողը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. մանրամասներ Ստամբուլում նոր երկրաշարժ է գրանցվել Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ ԱԱԾ-ն մանրամասնում է. զինծառայողը մահացել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետեւանքով Պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը «Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված արխիվային կադրերով է կիսվել Ավարտվել է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը. ինչ է քննարկվել Մերժում ենք Թրամփի և արևմտյան մյուս առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները. Անկարայի քաղաքապետ Գերմանիան Թուրքիային կործանիչներ վաճառելու վերաբերյալ որոշում չի կայացրել Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Գլխավոր դատախազը մոլորության մեջ է գցել հանրությանը․ Ռուբեն Մելիքյանը փաստաթուղթ է հրապարակել ՔԿ-ն հաստատում է զինվորի մահը. քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am