ՌԴ-ն և Ուկրաինան գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել միմյանց. կան վիրավորներ

Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները հայտնել են մեկը մյուսի տարածքին զանգվածային հարվածներ հասցնելու մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի լույս 9-ի գիշերը և նախորդող երեկոյան երկրի տասը տարածաշրջաններում, ինչպես նաև Ղրիմում խոցվել է ուկրաինական 158 անօդաչու թռչող սարք։

 

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում ռուսական ուժերը որսացել և ոչնչացրել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները՝ համապատասխանաբար 67 և 29։Բացի այս երկու շրջաններից, ԱԹՍ-ներ են խոցվել Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Պենզայի, Սարատովի և Օռլովի մարզերի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի երկնքում։ Ժամանակավորապես փակվել են Վլադիկավկազի (Հյուսիսային Օսիա) և Գրոզնիի (Չեչնյա) օդանավակայանները։

Դոնի Ռոստովի արվարձաններից մեկում ընկած, բայց չպայթած ուկրաինական ԱԹՍ-ի պատճառով տարհանել են բազմաբնակարան շենքի բնակիչներին։ Ռոստովի մարզի ղեկավար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տուժածներ չկան, կոնստրուկցիաները չեն վնասվել, սակայն շենքի 48 բնակիչներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով։

Իսկ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ուկրաինական ուժերի գիշերվա գրոհի հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքում մեկ կին է վիրավորվել։ Ուկրաինական իշխանություններն իրենց հերթին հայտնել են ռուսական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի մասին։

Հարվածների են ենթարկվել Դնեպրի, Խարկովի, Սումիի, Խերսոնի մարզերը, ինչպես նաև այլ շրջաններ։

BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Դնեպրում ռուսական ուժերի հարվածների հետևանքով վիրավորվել է 14 մարդ. հարվածի տակ են հայտնվել բազմաբնակարան շենքեր։ Կոտրվել է առնվազն 200 ապակի։ Խարկովում վիրավորվել է 2 մարդ, քաղաքի երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը մոլորության մեջ է գցել հանրությանը․ Ռուբեն Մելիքյանը փաստաթուղթ է հրապարակել ՔԿ-ն հաստատում է զինվորի մահը. քրեական վարույթ է նախաձեռնվել Կիևը ձգտում է սրել ռազմական հակամարտությունը․ Զախարովա․ ՏԱՍՍ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև Դատական իշխանության նկատմամբ ապօրինի ճնշման հերթական փաստարկված դեպքը․ Կոչուբաև Լևոն Քոչարյանն ու ուսանողները քննարկել են Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները ՀՅԴ-ն Լիբանանում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել, այրել են դրոշը Տևական ժամանակ է, ինչ այս երկրի պետական ու քարոզչական բոլոր ալիքները Հայաստանի մասին խոսելիս դա ներկայացնում են որպես «ադրբեջանական հողերի վրա ստեղծված պետություն» . ադրբեջանագետ Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի ԶՊՄԿ-ն պարզաբանել է, թե ինչու ներառված չէ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Թափթփուկներին բերել ես իշխանության, հայ ժողովուրդ պատրաստ եղիր այս սարսափելի փաստերին»․ Միհրանյան (video) ԱԱԾ-ն պետք է էդ գնդապետ կոչվածով զբաղվի․ Չլինիգարյան (video) Ալիևը ցեղասպանական հանցագործություն է կատարել Նիկոլի մասնակցությամբ․ Անդրանիկ Միհրանյան (video) Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ կարևոր 2 քայլ պետք է անեք հայ ժողովուրդ․ Անդրանիկ Միհրանյան (video) «Ցեղասպանության հերքման մասով վարույթներ կա՞ն»․ լարված քննարկում ԱԺ-ում (video) #ՀԻՄԱ․ «Ո՞վ ես դու՝ քո ծնունդով տակա՛նք, սադրա՛նք․․․ ». Շաքարյանցը պոռթկաց (video) Մեջների կյաժը Անդրանիկ Քոչարյա՞նն էր․ Արուսյակ Ջուլհակյանը դեմ էր էթիկայի հանձնաժողով ստեղծելուն (video) Նիկոլը թուրքի պես է մտածում, թող իմանա՝ մշեցի տատիս 7 եղբայրները ցեղասպանության զոհեր են.սփյուռքահայ (video) Փաշինյա՛ն, քեզ դա թույլ չե՛նք տա․ Ալբերտ Բազեյան (video) Փաշինյանն իր զորքով մտել էր Ծիծեռնակաբերդ, որ․․․ Ռուզան Ստեփանյան (video) Բաքուն ակնկալում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները կարձագանքեն Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրմանը. Բայրամով Հակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը #ՀԻՄԱ․ «Սգավոր Փաշինյա՛ն, էս խոսքերս քեզ եմ ուղղում»․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) 2025թ. առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 409 միլիարդ դրամ. ՊԵԿ «Փաշինյա՛ն, տանջվիր․ դու դեռ պետք է այս պղծության համար պատասխան տաս»․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am