Սա սովորական ուղղորդված ֆաշիզմ է․ Էլինար Վարդանյան

 «Թեև վերջին շրջանում անհեռանկար եմ համարել այս իշխանության որևէ ներկայացուցչի հետ որևէ հարցի բովանդակային քննարկումը, այսօր, սակայն, ուզում եմ դիմել ուժային կառույցների կին ղեկավարներին՝ ՆԳՆ, Արդարադատության նախարարության և դատախազության։ Ձեր աչքի առաջ տեղի է ունենում անթույլատրելի, այլանդակ պրոցես, որին դուք պարզապես չեք կարող անտարբեր լինել։ Խոսքը Արցախի մեր հայրենակիցների հանդեպ կոկրետ տեղերից, կոնկրետ անձանց կողմից գեներացվող ատելության մասին է։ Սովորական ուղղորդված ֆաշիզմ։ Չի կարելի լռել, անտարբեր լինել, որովհետև դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»,-գրում է ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Էլինար Վարդանյանը։

Նա ընդգծում է.

«Սուտ է, թե սա հանրային տրամադրություն է։ Հակառակը՝ արցախցիների հանդեպ մեղադրանքներին հետևում է հանրության պարսավանքը, ճիշտ և հստակ ռեակցիան։ Մեր հասարակությունը տոտալ հաշտ չէ արցախցիների հանդեպ տարվող ատելության քարոզի հետ։

Հարգելի տիկնայք, դժվար չէ հետևել, թե որտեղից են կառավարվում ֆեյքերը, տարաբնույթ լրատվականները, մանր քարոզիչները։ Դա հրեշավոր մեքենա է, որի ողջ կառուցվածքի բացահայտումը իրավապահների համար հեշտ գործ է, ու նաև, շեշտում եմ՝ պարտականությունն է։

Ես պարզապես ուզում եմ զգուշացնել, դուք չեք էլ պատկերացնում ինչ հրեշավոր պրոցես է տեղի ունենում և ինչ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ։ Դուք ունեք լծակներ կանխելու այս պրոցեսը։

Եթե մեզ և արցախցիներին տարանջատելու ու ատելություն սերմանելու փորձեր անողները կարծում են, որ սա պարզապես բերելու է արցախցիների զանգվածային արտագաղթի և դրանով ազատվելու են արցախցիներից, չարաչար սխալվում են։ Սոցցանցերից դուրս այլ տրամադրություններ են։ Պարզապես մի օր արցախցին չի դիմանա, հայաստանցին չի դիմանա, մենք չենք դիմանա...

Հ.Գ. երեկ լսարանում արցախցի ուսանողուհիս նկատեց ինձ մոտ Արցախի դրոշը, հետաքրքվեց, արդյոք, Արցախից եմ։ Պատասխանիս՝ ոչ, սակայն Արցախն իմ հայրենիքն է, հետևեց հուզմունքը, որ իրենք մենակ չեն։ Ուրեմն որքան էլ իշխանության  քարոզիչներն ու գրպանային լրատվականները փորձեն ատելություն սերմանել, ես և ինձ նման շատերը մնում ենք նույն համոզմունքին՝ Արցախը մեր հայրենիքն է, արցախցին՝ մեր հայրենակիցը»։  

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Ռազմական ավիացիան բերվել է մարտական պատրաստականության Բելառուսն ու Ադրբեջանը համատեղ սպառազինություն կարտադրեն ՄԱԿ-ը նախազգուշացնում է Կադիրովը տառապում է ծանր հիվանդությունից ԱՄՆ-ն յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի 1,000 դոլար կվճարի՝ երկիրը լքելու համար Նեթանյահուն հայտարարել է նոր ինտենսիվ ռազմական գործողության մասին Ինչու է Օրբանը կոնֆլիկտի մեջ մտել Զելենսկու հետ Զախարովայի պատասխանը չուշացավ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի որոշումը Իսրայելական կործանիչները հարվածել են Եմենում հուսիթների դիրքերին Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով դատական ֆարսը Ադրբեջանում կարգելվեն ազգակցական ամուսնությունները Երբ փաստերը խանգարում են. ադրբեջանական քարոզչամեքենայի հարձակումները «Գեղարդ» հիմնադրամի վրա Երգիչ Գեւորգ Մկրտչյանի մեքենայից գողություն են արել Ձերբակալվել են նաեւ ՍԱՏՄ աշխատակիցներ Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է մշակույթի տուն տրամադրել «Վերջին Սպարապետը» ցուցադրելու համար Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին Ադրբեջանցի վանդալները շարունակում են պղծել օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը Թուրքիան ձգտում է մտնել ատոմային սուզանավեր արտադրող երկրների շարքը «Սարգսյանը ձգտում է ձևավորել նոր օրակարգ՝ պետականության փրկության ներքո համախմբման կոչով՝ ընդդեմ թե՛ իշխանական քայքայման, թե՛ ընդդիմադիր եսակենտրոնության». Հովասափյան Սենց էլ անորոշ վիճակ. Հովսեփ Կուբատյան Գիտե՞ք ԵՄ առաջնորդները քանի անգամ են խնդրել ինձ. Թրամփ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ Պահանջում են անվավեր ճանաչել «Լիդիան Արմենիային» մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տալու որոշումը Սեդրակ Քոչարյանը դատի է տվել ՊԵԿ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 6-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 5-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին` ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Թևանյանը Մայիսի 5-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 5-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 2-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մայիսի 2-ին` ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մայիսի 2-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am