Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու. Արտակ Զաքարյան

Արդեն իսկ հրապարակված բազմաթիվ լրագրողական հարցախույզեր ու սոցիոլոգիական հարցումներ կան, որտեղ մեր շատ հայրենակիցներ, պարզ ու շիտակ քաղաքացիներ, ազնվորեն ընդունում են, որ 2018-ին մոլորվել են, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

Նա նշել է, որ շատերն են ավելի լավ ապագայի խոստումներով խաբվել ու ակամայից մասնակից դարձել նիկոլիզմի աղետաբեր իշխանազավթմանը: Զաքարյանն ընդգծում է նաև, որ պարզ, հասարակ քաղաքացիներին ոչ ոք մեղադրել չի կարող, որովհետև նրանք՝ ինչպես 2018-ին միամիտ ու ազնիվ էին իրենց ցանկությունների մեջ, նույնքան էլ այսօր ազնվորեն զղջում ու փոշմանում են կատարվածի համար:

«Իսկ ինչպե՞ս վերաբերվել 2018թ.-ին Նիկոլին աջակցած ու նրան՝ որպես «Սերժ մերժող» գործիք դիտարկածների հետ: Մի՞թե նրանք այնքան դյուրահավատ էին, որ կարծում էին, թե արևմտա-թուրքական գունավոր հեղափոխականը հետո իրենց իշխանություն կտա, կամ կկիսի իշխանությունը որևէ մեկի հետ: Նիկոլն Արցախը կտա, Հայաստանի տարածքները կտա, բազմահազար զոհեր կտա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը կտա, ազգային շահերը կտա, բայց իշխանությունը որևէ մեկին ինքնակամ չի տա:

Նիկոլի վիճակն այսօր այնքան է վատացել, որ և՛ իրեն աջակցած արտաքին ուժերը, և՛ իշխանազավթումը ողջունած ներքաղաքական շրջանակները հրաժարվելով հրաժարվում են նրանից:

Այստեղից էլ սկսվել է տարանջատման մեխանիկան: Քաղաքական ու նախընտրական առումով հասկանալի ցանկություն է, բայց մինչև որևէ մեկից տարանջատվելը, նրանք հասկանում են, որ նախ պետք է Նիկոլից տարանջատվեն: Իսկ դա անելու համար որոշել են ընդամենը միամիտ ձևանալ ու աչքերը կլորացրած աջ ու ձախ նայելով՝ առաջ քաշել «ո՞վ բերեց Նիկոլին» հարցը:

Տրամաբանական կլիներ, որ նիկոլիզմին հրապարակայնորեն աջակցած և ողջունած քաղաքական ուժերն ու անհատներն ազնվորեն կիսեին սեփական սխալների ծանր բեռը: Բայց, քանի որ Նիկոլին աջակցելն այժմ համարվում է ծանր մեղք, ուրեմն վերջիններս որոշել են խեղաթյուրել իրականությունը և դեմ գնալով առողջ բանականությանը՝ փորձում են սեփական մեղքերը վերագրել Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին: Ստացվու՞մ է՝ իհարկե, ոչ:

Նույն կերպ նրանք կարող են ասել, որ վագրերն ապրում են հյուսիսային բևեռում: Կարող են ասել, որ ճնճղուկները ձմռանը քուն են մտնում։ Կարող են ասել նաև, որ Հայաստանի մայրաքաղաքը Վեդին է:

Որքան էլ ասեն՝ միևնույն է, ակնհայտ կեղծ պնդումները ճշմարտություն չեն դառնա: Իսկ եթե իրականում ցանկանում են հեռացնել Նիկոլին, ապա պետք է դադարեցնեն այս կեղծ ու անիմաստ բալագանը: Բոլորն էլ լավ գիտակցում են, որ ոչ մի ուժ, ոչ մի անհատ միայնակ չի կարողանալու հասնել իշխանափոխության:

Փորձեք Նիկոլից տարանջատվել՝ առանց ընդդիմադիր ներուժը պառակտելու: Այլապես, դրանից շահում է միայն Ադրբեջանը»,- գրել է նա։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
«Դա մեծ սխալ էր․․․ բռնկվում է մեկ այլ սկանդալ»․ ով է արտահոսքի հեղինակը «Վերջապես խոստովանեց». Արևմուտքը վրդովված է Կիևի անամոթ ստերից․ РИА Новости Ուշակովը պատմել է Պուտինի և Վիտկոֆի հանդիպման մանրամասները․ ինչ խորհրդանշան կա Զախարովա․ Զելենսկու դիվանագիտությունը հիմնված է սպանությունների և ստի վրա Թրամփը տվեց իր գնահատականը Ինչն է բարկացրել Սլուցկինին. Բեռլինի իշխանությունների վրա ամոթի դրոշմ կընկնի Reuters. Թրամփը Վիտկոֆ-Պուտին հանդիպման մասին Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների հերթական «դատը» Սյունիքում մահացած զինծառայողը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. մանրամասներ Ստամբուլում նոր երկրաշարժ է գրանցվել Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ ԱԱԾ-ն մանրամասնում է. զինծառայողը մահացել է ինքնաձիգից արձակված կրակոցի հետեւանքով Պայթյունի հետևանքով զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական Սպիտակ տունը Կիևին է փոխանցել խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը «Հայոց ցեղասպանության 110-րդ տարին». Քիմ Քարդաշյանը Հայաստանում արված արխիվային կադրերով է կիսվել Ավարտվել է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը. ինչ է քննարկվել Մերժում ենք Թրամփի և արևմտյան մյուս առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները. Անկարայի քաղաքապետ Գերմանիան Թուրքիային կործանիչներ վաճառելու վերաբերյալ որոշում չի կայացրել Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով Իրակլի Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Գլխավոր դատախազը մոլորության մեջ է գցել հանրությանը․ Ռուբեն Մելիքյանը փաստաթուղթ է հրապարակել ՔԿ-ն հաստատում է զինվորի մահը. քրեական վարույթ է նախաձեռնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am