«Եկեք կրկին համախմբվենք հրաշք իրագործելու նպատակի շուրջ». 1 տարեկան Դավիթը բոլորիս օգնության կարիքն ունի՝ ճառագայթային բուժում է անհրաժեշտ
«Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է մեկամյա Դավիթի պատմությունը, ով բոլորիս օգնության կարքն ունի։
«Սիրելի՛ ընկերներ, այսօր ցանկանում ենք ձեզ ծանոթացնել փոքրիկ Դավիթի հետ, որը ընդամենը 1 տարեկան է, բայց իր ընտանիքի հետ պայքար է մղում քաղցկեղի դեմ։ Դավիթը ընտանիքի առաջնեկն է. ծնվել է Հայաստանում, ընտանիքի՝ Արցախից տեղահանությունից հետո։
5 ամսականում Դավիթի մոտ ախտորոշվել է նեյրոբլաստոմա տեսակի ծանր քաղցկեղը։ Հայտնաբերումից անմիջապես հետո երեխան ստացել է քիմիաթերապևտիկ բուժում, ապա կատարվել է ուռուցքի ամբողջական հեռացում։ Հետագա բուժման շրջանակներում իրականացվել է բարձր դեղաչափի քիմիաթերապիա և ցողունային բջիջների փոխպատվաստում։ Հետվիրահատական ԿՏ քննությամբ երեխայի մոտ հաստատվել է հիվանդության ռեմիսիա, սակայն հիվանդությունը հաղթահարելու համար, որպես հետագա բուժում անհրաժեշտ է իրականացնել հիմնական օջախի ճառագայթային բուժում (պրոտոնային թերապիա), որը հասանելի չէ Հայաստանում։
Երեխայի ճառագայթային բուժումը պետք է կազմակերպվի Սանկտ-Պետերբուրգի «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնում։ Բուժման ընդհանուր արժեքը կազմում է 17,605,000 դրամ, որից 2,000,000 դրամը կտրամադրվի ընտանիքի և հարազատների կողմից։ Ընտանիքն ի վիճակի չէ ինքնուրույն հոգալ մնացած ծախսերը։
Սիրելի՛ բարեկամներ, այս նորաստեղծ ըտանիքը անցել է բազմաթիվ դժվարությունների միջով։ Եկեք կրկին համախմբվենք հրաշք իրագործելու նպատակի շուրջ և օգնենք Դավիթին ապաքինվել և երջանկացնել իր հարազատներին և մեզ բուլորիս։
Դուք կարող եք ձեր օգնությունը տրամադրել հետևյալ տարբերակներով՝
✅ reArmenia-ի միջոցով՝ https://shorturl.at/iP2Dz
✅ArCa (քարտ) - 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)
✅ Idram - 110001045 (հիմնադրամի ID-ն է)
✅ PayPal - ruzan.meliqyolchyan@gmail.com
Հաշվեհամարներ
✅ Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Դավիթ Իսախանյանի բուժման նպատակով»)