Տնտեսական պայթյուն` Թուրքիայում. Տարոն Աջեմօղլու

Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել: Ստամբուլի Քոչ համալսարանի գիտական մրցանակը ստանալու համար Թուրքիա ժամանած պոլսահայ պրոֆեսորը հարցազրույց է տվել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին: Լրագրողը, Աջեմօղլուին հիշեցնելով վերջինիս Թուրքիայի վերաբերյալ մեկ տարի առաջ հնչեցրած գնահատականները, ըստ որոնց Թուրքիայում ազատությունների սահմանափակումն ու ԵՄ-ից հեռացումը վատ են անդրադառնալու տնտեսության վրա, հարցրել է. «Այսօր ի՞նչ գնահատականներ կտաք»: Աջեմօղլուն ի պատասխան ասել է, որ վիճակը չի լավացել և Թուրքիան սրընթաց կերպով գնում է դեպի տոտալիտարիզմ: «Երկու նախապայման է անհրաժեշտ, որ մեդիադաշտը կարողանա գործունեություն ծավալել: Առաջինը իրական ազատությունն է, երկրորդը՝ վախի բացակայությունը: Ցավոք, Թուրքիայում այս երկուսի վիճակն էլ անմխիթար է: Հատկապես 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո»,- ասել է հայտնի տնտեսագետը: Խոսելով տնտեսության վիճակի մասին՝ Աջեմօղլուն նշել է, որ այստեղ էլ վիճակը հուսադրող չէ, քանի որ վերջին 10 տարում գրանցվող աճը առկա համակարգի արդյունքն է, և դա հնարավոր է եղել ապահովվել վարկերի ու կառավարության արած ծախսերի միջոցով: «Դա առողջ աճ չէ, և խորացնում է (տնտեսության-խմբ.) ոչ բալանսավորվածությունը: Թուրքիային անհրաժեշտ է երիտասարդ բնակչության միջոցով բարձրացնել արտադրողականությունը: Մտավախություն ունեմ, որ առաջիկա ամիսներին կարող է տնտեսական պայթյուն տեղի ունենալ»,-Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է հայտնի հայ տնտեսագետը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am