«Ցավով եմ արձանագրում, որ Սրբազանների շարքում այսօր կա մարդ, որի կարծիքները այսքան արագ փոխվում են, ով չունի սկզբունքային ուղղություն, անշեղ հավատք և կամք»

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրականում խնդիրը միայն նրանում չէ, որ Աջապահյանը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին իրականության հետ կապ չունեցող ստեր է տարածում։ Խնդիրը շատ ավելի խորն է։

Հայ հասարակության ընկալմամբ «Սրբազան» կոչումը միշտ եղել է և մինչ օրս մնում է բարձրագույն հոգևոր կոչում, որը ենթադրում է պատասխանատվություն, ճշմարտության հետ կապ և բարոյական մաքրություն։ Երբ 2018-ին Աջապահյանը բացահայտ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, իր ետևից տարավ բազմաթիվ հավատացյալների, որովհետև նա Սրբազան էր, և մարդիկ բնականաբար վստահում էին նրան։

Նրա աջակցությունը սնում էր այն պատրանքը, թե իբր եկեղեցին նույնպես սատարում է Նիկոլ Փաշինյանին՝ այդ նույն Նիկոլին, ով փորձում էր Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի վրայից պոկել խաչը, իսկ Սարդարապատի միջոցառումներին Վեհափառին փորձ էր արվել խոչընդոտել և թույլ չտալ մասնակցել Սարդարապատի հաղթանակին նվիրված միջոցառմանը։ Այս ամենից հետո Աջապահյանը միայն ասաց, որ սխալվել է Նիկոլ Փաշինյանի ընտրության մեջ 2018-ին, բայց արդեն ուշ էր։

Հետագայում Աջապահյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը նույնպես պետք է հեռանա քաղաքական դաշտից, իսկ մի փոքր ժամանակ անց նույն ջանասիրությամբ նրա մասին գովերգող խոսքեր ասում։ Եվ այստեղ առաջանում է հարց՝ ի՞նչն է ստիպում Աջապահյանին այսպես արագ ու արմատապես փոխել իր պատկերացումները, համոզմունքները, ամբողջ գաղափարական աշխարհայացքը։ Այս նույն շղթայի մեջ է տեղավորվում նաև նրա պնդումը, թե իբր Ռուբեն Մխիթարյանը «իրական ընդդիմադիր չէ», որը հետագայում նա մեկնաբանեց այսպես՝ «էսպես ասեցի, որովհետև նա չի եկել ինձ տեսնի՝ թեկնածությունն առաջադրելուց առաջ»։

Աջապահյանն ինքն իր խոսքում ասում է՝ «դե, կարող են ասել՝ Սրբազանն ա, մի բան էլ ասել ա էլի»՝ դրանով կարծես փորձելով ձևավորել պատկերացում, թե իր խոսքը կարելի է լուրջ չընդունել։

Ես սա գրում եմ որպես անձ, ով հավատում է Հայ Առաքելական Եկեղեցուն և համոզված է, որ այն մեր ազգային ինքնության ու պատմության միակ շարունակական կրողներից է։

Ցավով եմ արձանագրում, որ Սրբազանների շարքում այսօր կա մարդ, որի կարծիքները այսքան արագ փոխվում են, ով չունի սկզբունքային ուղղություն, անշեղ հավատք և կամք՝ գոնե սուտ չխոսելու և սեփական փոփոխական ու հակասական խոսքերը չներկայացնելու որպես ճշմարտություն։

Կրկնում եմ՝ հայ ժողովրդի համար «Սրբազան» կոչումը բարձրագույն վստահության խորհրդանիշ է, և այդ խաչը կրող անձը պարտավոր է կրել դրա հետ եկող ամենածանր պատասխանատվությունը»։

դիտվել է 712 անգամ
Լրահոս
Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Նորից կրակոցներ Երեւանում Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am