Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը․ Գեղամ Մանուկյանը՝ Նորավան-Լծեն ճանապարհին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․
«Նիկոլն այսօր հպարտացել էր, իբր նոր կառուցված Սյունիքով անցնող Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարով։ Ի դժբախտություն նրա, այսօր այդ ճանապարհով Կապան էի գնում ու արձանագրեցի իրական պատկերը՝ ամենօրյա քարաթափումներ, հոսքեր»։
Տեսանյութում պատգամավորն արձանագրում է․ «Ես հիմա գտնվում եմ Նորավան-Լծեն միջպետական ճանապարհին։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է դրել այս ճանապարհից՝ հպարտանալով, թե շահագործման է հանձնվել։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ իրավիճակ է այս ճանապարհի վրա։ Այստեղ դուք կարող եք տեսնել՝ ճանապարհի այս հատվածն ամբողջությամբ փակ է, քարաթափում է և ամբողջ ճանապարհի երկայնքով կարելի է գտնել բազմաթիվ նման հատվածներ։ Սա է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը։ Գորիս-Կապանը թշնամուն տված Փաշինյանը հիմա հպարտանում է, թե նոր ճանապարհ է կառուցում»։
Մանրամասները՝ տեսանյութում։