Վստահ եմ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի․ Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է․

«Քեզ համար կուռքեր չստեղծես, դրանց չերկրպագես ու չծառայես, որովհետեւ ես եմ քո Տեր Աստվածը


Սրբազանի՝ մի քանի ամիս առաջ արված մի հայտարարություն բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հարցազրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ավելին, նրա հետ մեկտեղ Լևոնը՝ որդին էլ պետք է հայտարարի, որ հեռանում է։ Հարցազրույցից մի քանի օր անց Սրբազանի հետ հանդիպում ենք «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգին։

Նստած ենք իրար կողք։


-Աստված օգնական, Սրբազան Հայր։

-Աստված պահապան…

-Ինչպե՞ս եք, առողջությունը ինչպե՞ս է։

-Փառք տիրոջը…

Մի փոքր լռությունից հետո Սրբազանը թեքվում է դեպի ինձ եւ հարցնում՝ չե՞ս նեղացել (նկատի ունի հարցազրույցը)։

-Ձեր կարծիքն է Սրբազան, համաձա՞յն եմ՝ իհարկե, ոչ։ Դա առիթ է, որ տեսնեմ ձեզ եւ ձեր որպիսությունը չհարցնեմ՝ իհարկե, ոչ։

Զրույցն ավարտվեց, համերգն էլ, բաժանվեցինք հարգանքով։

Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… ու մի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր» ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ… էժան, շատ էժան։

Կհիշեք, նման մի հարձակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։

«Թագավորը մեր՜կ է»,-համարձակվել էի ասել ես։

Վստահ եմ՝ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց սիրելիներս, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի…

Ու որպես վերջաբան՝

«Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։

Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,

վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես,

դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ 5:6-9»

դիտվել է 476 անգամ
Լրահոս
«Իրանը Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում է դեպի Նախիջևան իր տարածքով, արդեն աշխատանքներ են տարվում, կա պայմանավորվածություն». Փեզեշքիան Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյսի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ «Սիրուհու մոտ գնացողնե՛ր, թափթփուկների խարանով ո՞նց եք ապրելու, չե՛ք վայելելու». քաղաքացի (video) Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան 2026-й станет годом, когда Пашинян и его банда падут, а за судьбу Карабаха им придётся держать ответ (video) Մինսկը մտահոգված է Ուկրաինայից տարածվող անտառային հրդեհներով Փաշինյանն ո՞վ է, որ հայ ժողովրդին ու Հայաստանին զրկի իր ապագայից․․․ Ստեփան Կուվաչով (video) ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել գետն ընկնելու հետևանքով երեխայի խեղդվելու դեպքից Նոր վերանորոգված մանկապարտեզի տարածքում «պիպետկաներ» են թափված․ Մեսրոպ Մանուկյան (video) Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել #ՈՒՂԻՂ․ Մոտենում է Նիկոլ Փաշինյանին վռնդելու օրը․ Էդգար Ղազարյան Երևանում նորից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են արնանման հետքեր Կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում Ավելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել, բասկաթոռով փոսն են ծածկել․ Արմենակ Դանիելյան Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ ակցիա Նյու Յորքում (video) Թրամփի կարծիքով՝ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից Ադրբեջանն ու Իրանը պետք է օգնեն միմյանց և առողջ հարաբերություններ կառուցեն. Իրանի նախագահ Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ կօգտագործի «մտրակի և քաղցրահացի» քաղաքականությունը. Մայք Ուոլց Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին.168.am Փաշինյա՛ն,ով ուզում ես եղիր,որքան ժամանակ ուզում է անցնի՝հայ ժողովրդին չես կարող զրկել ամենակարևորից (video) Հայաստանի պարտությունը նաև Ռուսաստանի պարտությունն է. Տրետյակով (video) Հակահայ Նիկոլը հայ ժողովրդին զրկում է ամենաթանկից. Նադեյին-Ռայեվսկիյ (video) Ուզում են մինչև վերջին կոպեկը մեզնից թալանեն, հերիք եղավ․ Կոշ գյուղի բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am