Վիլենի հայտարարության առանցքում հստակ երևում է իշխանական մոտեցման երեք առանցքային շերտերը. Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Օրերս Նիկոլի սիրելի, հանրության շրջանում առավել հայտնի էպոտաժային կերպար Գաբրիելյան Վիլենը մի հայտարարությունը է արել, որով պատրաստակամություն է հայտնել «լծվելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության աշխատանքների կազմակերպմանը»: Ըստ էության՝ Վիլենը խոսում է ճանապարհի տնտեսական ազդեցությունների մասին և փաստացի արտահայտում է այն խոսույթային շրջադարձը, որ որդեգրել է Հայաստանի իշխանությունը՝ Արցախի հետպատերազմյան փուլում։

Վիլենի հայտարարության առանցքում հստակ երևում է իշխանական մոտեցման երեք առանցքային շերտերը՝ Արցախի հարցի քաղաքականություն դարձնելու լիակատար մերժում, տարածաշրջանային կապերի տնտեսական հիմնավորումը որպես առաջնահերթություն, և, վերջին, ազգային շահերի սահմանափակում «խաղաղ զարգացման» հռետորաբանությամբ։

Պետք է փաստենք, որ նման հռետորաբանությունը հենց այպես չի գործում, այլ հենվում է այն հանգամանքի վրա, որ արցախցու վերադարձի իրավունքը դուրս է բերվել Հայաստանի պետական պատասխանատվության տիրույթից։ Եվ հենց այդ է պատճառը, որ պետական օրակարգում այժմ կարող է առանց խոչընդոտի խոսվել Ադրբեջանի տարածքային անքակտելիության ճանաչման պայմաններում ենթակառուցվածքների զարգացման մասին, մինչդեռ 120,000 մարդու բռնի տեղահանումը նույնիսկ չի հիշատակվում։

Նման մոտեցման վտանգն այն է, որ այն ձևավորում է նոր պետական ինքնություն՝ անվտանգության, հիշողության և իրավունքների վրա հիմնված մտածողությունից դեպի կառուցվածքային-տնտեսական մի տրամաբանություն, որտեղ նույնիսկ հայրենի հողը կարող է արժևորվել միայն այնքանով, որքանով նա ծառայում է կապի, փոխադրումների կամ առևտրի նպատակների։ Եթե այս տրամաբանությունը չկասեցվի, ապա պետական ինքնության կորուստը կարող է դառնալ անշրջելի։

Ուստի՝ Վիլենի այս հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ պաշտոնյայի կողմից բերված օրակարգ, այլ որպես պետական ռազմավարության արտացոլում, որի էությունը հետևյալն է. վերադարձի իրավունքը գոյություն չունի, երբ այն խանգարում է քաղաքական շահարկելիությանն ու տնտեսական գործարքին»։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Մինսկը մտահոգված է Ուկրաինայից տարածվող անտառային հրդեհներով Փաշինյանն ո՞վ է, որ հայ ժողովրդին ու Հայաստանին զրկի իր ապագայից․․․ Ստեփան Կուվաչով (video) ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել գետն ընկնելու հետևանքով երեխայի խեղդվելու դեպքից Նոր վերանորոգված մանկապարտեզի տարածքում «պիպետկաներ» են թափված․ Մեսրոպ Մանուկյան (video) Ռուսաստանի վրա ավելի քան 100 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել #ՈՒՂԻՂ․ Մոտենում է Նիկոլ Փաշինյանին վռնդելու օրը․ Էդգար Ղազարյան Երևանում նորից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել են արնանման հետքեր Կանխատեսվում են նորմայից բարձր ջերմաստիճաններ գրեթե բոլոր մայրցամաքային տարածքներում Ավելի կրեատիվ ու իմաստալից դեռ չէի հանդիպել, բասկաթոռով փոսն են ծածկել․ Արմենակ Դանիելյան Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ ակցիա Նյու Յորքում (video) Թրամփի կարծիքով՝ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից Ադրբեջանն ու Իրանը պետք է օգնեն միմյանց և առողջ հարաբերություններ կառուցեն. Իրանի նախագահ Իրանի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 40-ի Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ կօգտագործի «մտրակի և քաղցրահացի» քաղաքականությունը. Մայք Ուոլց Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին.168.am Փաշինյա՛ն,ով ուզում ես եղիր,որքան ժամանակ ուզում է անցնի՝հայ ժողովրդին չես կարող զրկել ամենակարևորից (video) Հայաստանի պարտությունը նաև Ռուսաստանի պարտությունն է. Տրետյակով (video) Հակահայ Նիկոլը հայ ժողովրդին զրկում է ամենաթանկից. Նադեյին-Ռայեվսկիյ (video) Ուզում են մինչև վերջին կոպեկը մեզնից թալանեն, հերիք եղավ․ Կոշ գյուղի բնակիչ (video) Հայաստանը այն վայրը չէ, որտեղ 7 տարի նույն դասարանում մնացած աշակերտները որոշում են դասավանդման բովանդակությունը. Վիտալի Մանգասարյան Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը Կոչուբաևը զուգահեռներ է անցկացրել էլեկտրամոբիլների բիզնեսի և փաստաբանական ծառայությունների հարկման միջև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է. Իսպանիացի պատգամավոր Ադրբեջանը փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am