Վիգեն Սարգսյանն ընդդեմ կաթողիկոսի

Շաբաթներ առաջ  Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, երբ Ելք խմբակցության պատգամավորներից մեկը ճեմարանի սաների օրինակը վկայակոչելով հակադարձեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն փաստարկին, թե ակադեմիական տարկետման իրավունքի վերացումով գլխավոր նպատակ է հետապնդվում  սոցիալական արդարություն հաստատել, որպեսզի կես բալ ավել հավաքած ուսանողը առավելություն չունենա նույնքան բալ պակաս հավաքածից եւ բոլորն անցնեն պարտադիր ծառայություն, նախարարին ասելով, որ եթե բոլորը պետք է ծառայեն, ապա ինչու նախեւառաջ կառավարությունը չի վերանայում իր որոշումը ճեմարանի սաներին բանակ չզորակոչելու վերաբերյալ, Վիգեն Սարգսյանը այնքան էր վրդովվել, որ մոռացավ հավասարության մասին իր թմբկահարած մտքերը եւ վրդովված հակադարձեց. «Ընկել եք հոգևոր ճեմարանում ծառայող 18 հոգու հետևից, կարծես էս երկրում Առաքելական եկեղեցուց առավել առաջամարտիկ է եղել մեր ազգային ինքնության պահպանման ու սահմանների անձեռնմխելիության պաշտպանության համար»: Իհարկե, նա ակամայից այդ հարցն օգտագործեց իր դեմ, քանի որ, ինքն էլ , փաստորեն, ընկել է այն 100 երիտասարդների հետեւից, հենց այդքան ուսանող է կառավարության որոշումով օգտվում տարկետման իրավունքից: Ավելորդ է ասել, որ մեր ազգային ինքնությունը դարեր ի վեր պահել ենք մեր հավատի ու մեր գրի, ասել է թե գիտության ու կրթության, մեր մշակույթի միջոցով ու որքան ճեմարանի սաներն են ազգապահպան առաքելություն իրականացնում, նույնքան էլ գիտնականներն ու մտավորականներն ու արվեստագետները: Ինչեւէ, պարզվում է  պաշտպանության նախարարը հետ է կանգնել իր այդ մտածողությունից, նրա համար այդ 18 հոգին ոչ ազգապահպաններ են, ոչ էլ նման առաքելությամբ օժտված այլ առաքյալներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունից, հոգևոր ճեմարաններ ընդունվածներն այլևս տարկետման հնարավորություն չեն ունենա: Նախարարությունից վստահեցնում են, որ ճեմարաններում սովորողները չեն կարողանա բանակ զորակոչվել որպես հոգևոր ծառայություններ իրականացնող անձինք, նրանք մյուսների նման սովորական զինակոչիկներ են: Նախկինում հոգևոր կրթարանների ուսանողները տարկետման իրավունք էին ստացել կառավարության 2000 թվականի հունվարի որոշումներից մեկով: 2018-ի հունվարի 1-ից այդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած: «Որպեսզի որեւէ այլ կառավարության որոշում լինի, համաձայն որի որեւէ անձ կամ կատեգորիա օգտվում է տարկետման իրավունքից, դրա բոլոր սահմանները, կամ էսպես չափանիշները ներառվել են գործող օրենքում, գործող օրենքում կառավարության որոշումով տարկետում նախատեսվում է բացառապես գիտության, կրթության, մշակույթի եւ արվեստի, սպորտի բնագավառում նշանակալի հաջողություններ ունեցողների համար», a1 պլյուսի հետ զրույցում ասել է  ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը: Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ճեմարաններում սովորողները չեն կարողանա բանակ զորակոչվել որպես հոգեւոր ծառայություններ իրականացնող անձինք. «Հոգեւոր ծառայություն իրականացնում են այն անձինք, որոնք ունեն հոգեւոր սան, իսկ 18 տարեկանը չունի»: Կասկած չկա, որ այս որոշումը կազդի ճեմարան դիմողների քանակի վրա, Վիգեն Սարգսյանն ըստ էության դուրս է գալիս նաեւ կաթողիկոսի դեմ, սակայն դեռ ժամանակից շուտ պետք չէ ոգեւորվել: Հնարավոր է սա ընդամենը հայտարարություն է, որը կյանքի չի կոչվի, պարզապես իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է տարկետման դեմ պայքարի ելած ուսանողների բողոքը չեզոքացնել: Այսօր կլոր սեղանի քննարկումից հետո նրանք չբացառեցին նորից զանգվածային ակցիաների անցնել: Անի Սսահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am