Լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը գրել է.

«Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հարցում էր ստացել Փաստինֆո գործակալության լրագրողից, թե արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս չլուսաբանված այց է կատարել Դուբայ (ԱՄԷ), որտեղ ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներ, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թե՛ բանավոր, թե՛ գրավոր պատասխանում միանշանակ հերքել է ԱԳ նախարարի իբր «չլուսաբանված այցի» մասին ԶԼՄ-ի սխալ «տեղեկությունները»՝ նշելով, որ նախարարի աշխատանքային և պաշտոնական այցերը մշտապես լուսաբանվում են, չլուսաբանված որևէ այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել։ Լրագրողին նաև տեղեկացվել է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով։ Միաժամանակ, հստակ նշվել է, որ Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել։ Պատասխանում լրացուցիչ ընդգծվել է, որ այն տրամադրվում է որպես հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում։

Չնայած հերքվելուն՝ Փաստինֆո գործակալության հրապարակած նյութի վերնագրում առկա է «Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ» պնդումը: Միաժամանակ բուն տեքստում ևս տեղ են գտել կեղծ պնդումներ.

ա) նախարարի՝ Դուբայում լինելու ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական շփումներ ունենալու վերաբերյալ,

բ) Դուբայում գիշերակացով կանգ առնելու և դրա վերաբերյալ ԱԳՆ կողմից պարզաբանում չտրամադրվելու վերաբերյալ (թեև գիշերակացի վերաբերյալ ԱԳՆ-ին անգամ հարց չէր ուղղվել, իսկ ուղղված լինելու դեպքում միանշանակ կհերքվեր),

գ) առհասարակ Դուբայում լինելու փաստն իբրև թե ԱԳՆ կողմից նախ հերքվելու և հետո նոր հաստատվելու վերաբերյալ (թեև ի սկզբանե հերքվել է թե՛ այցը, թե՛ այլ երկրի ներկայացուցչի հետ հանդիպում ունենալը, և ոչ թե Դուբայում տարանցիկ թռիչքով մի քանի ժամ գտնվելու փաստը):

Հրապարակման պահին ընդամենը չորս պարբերություն ունեցող նյութում ապատեղեկատվության տարածմանը միտված երանգավորումներն այսքանով չեն սահմանափակվում, և լրատվականի հրապարակման մեջ այլ անճշտությունների մասին տեղեկացվել է նամակով։

Ձեռնպահ կմնանք կոնկրետ այս արարքին գնահատական տալուց, սակայն հենց նման իրավիճակներն են, որ հանրության կողմից ընկալվում են իբրև չարամտորեն մոլորեցնող և մանիպուլյացիոն ապատեղեկատվություն, իսկ նման կեղծիք տարածողը, մեղմ ասած, չի դիտվում որպես լրատվամիջոց: Կարծում ենք, որ նման երևույթները ստվերում են ԶԼՄ-ների առաքելությունն ու նրանց նկատմամբ վստահությունն առհասարակ, հետևաբար դրանց դեմ պետք է պայքարի առաջին հերթին լրագրողական հանրույթը, առնվազն՝ հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցելու էթիկական պարտավորություն ունեցողները:

Ի դեպ, տվյալ հրապարակումից հետո լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ։

Հաշվի առնելով վերոնշյալը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները՝ Փաստինֆո գործակալությունից և տվյալ նյութն արտատպած ԶԼՄ-ներից պահանջում ենք նշված հրապարակման հեռացում և սույն գրառման տարածմամբ ԱԳՆ անունից հստակ հերքման հրապարակում: Ակնկալում ենք նաև հետագայում նմանատիպ «նյութերը» պարզապես արտատպելու փոխարեն ԱԳՆ հետ դրանց հավաստիության ճշտում։

Շնորհակալ ենք ԶԼՄ այն գործընկերներին, ովքեր մեխանիկորեն չեն արտատպել նյութը կամ արդեն իսկ արձագանքել են և կատարել համապատասխան հերքում։

Եվ վերջում կցանկանայինք վերահաստատել, որ ԱԳ նախարարությունն աշխատել և շարունակելու է թափանցիկորեն լուսաբանել ԱԳ նախարարի այցերն ու հանդիպումները՝ հաշվետու լինելով ՀՀ բոլոր քաղաքացիներին»:

դիտվել է 238 անգամ
Լրահոս
«Տականքնե՛ր, էս ի՞նչ եք անում»․ Զարուհի Փոստանջյանը նորից ահազանգում է (video) «Նիկոլի քաղաքացու օրը»․ Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը (video) «Նեմեսիսը շարունակվելու է, քանի դեռ․․․»․ Ավետիք Չալաբյան (video) Կիրակի օրով գիշերը նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում․ Հակոբյան Տավուշում արտակարգ իրավիճակնե՞ր են սպասվում, մարզպետը մարզային փրկարարական վարչության պետին իր խորհրդական է նշանակել 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը «Սուրեն Պապիկյանի տիկի՛ն, դու անդաստիարակ անբարոյական ես․․․ » (video) Զելենսկին պետք է վերացնի ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Ինչպես իշխանազրկել Նիկոլին․ Էդգար Էլբակյան (video) «ՔՊ պատգամավորներին պետք է քարշ տալ դատարան, ոչ թե քվեարկության․․․» (video) Ուղիղ բանակցությունների պատրաստակամության ազդանշանը պետք է գա Կիևից. Պեսկով Իրանի նախագահը ժամանել է Բաքու «Ալի՛և, մահով կտրեմ ձեր խաղաղությունը»․ զոհված սահմանապահ՝ Սահմանապահի օրը․ Էդգար Ղազարյան (video) Կայա Կալասն առաջիկայում կայցելի Հայաստան Էդգար Ղազարյանը դիմում է Վեհափառին․ «Էս թուրքի մոլան», եթե այսօր կարգալույծ չեղավ, ուրեմն․․․ (video) Գազայում 70 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթար չի եղել․ նա նշված մեքենայում չի եղել․ ՊՆ ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է Երևան քաղաքում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է․ Գևորգ Ստեփանյան Աննա Հակոբյանի նատմամբ հակակրանքը չափելի չէ ոչ մի ՔՊ-ականի հետ զգացումի հետ․ Վարդուհի Սարգսյան «Իրանը Ադրբեջանին ճանապարհ է տրամադրում է դեպի Նախիջևան իր տարածքով, արդեն աշխատանքներ են տարվում, կա պայմանավորվածություն». Փեզեշքիան Արտակ Բեգլարյանը Յեյլի համալսարանում, Կոնեկտիկուտի ու Իլինոյսի հայկական համայնքներում ներկայացրել է Արցախի վերաբերյալ յոթ ռազմավարական նպատակներ «Սիրուհու մոտ գնացողնե՛ր, թափթփուկների խարանով ո՞նց եք ապրելու, չե՛ք վայելելու». քաղաքացի (video) Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան 2026-й станет годом, когда Пашинян и его банда падут, а за судьбу Карабаха им придётся держать ответ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am