Միքայել սրբազանը գովել է Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին, ու մի փոթորիկ համացանցում. Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քեզ համար կուռքեր չստեղծես, դրանց չերկրպագես ու չծառայես, որովհետեւ ես եմ քո Տեր Աստվածը

Սրբազանի՝ մի քանի ամիս առաջ արված այս հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հարցազրույցում Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ավելին, նրա հետ մեկտեղ Լեւոնը՝ որդին էլ պետք է հայտարարի, որ հեռանում է։ Հարցազրույցից մի քանի օր անց Սրբազանի հետ հանդիպում ենք «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգին։

Նստած ենք իրար կողք։

-Աստված օգնական, Սրբազան Հայր։

-Աստված պահապան…

-Ինչպե՞ս եք, առողջությունը ինչպե՞ս է։

-Փառք տիրոջը…

Մի փոքր լռությունից հետո Սրբազանը թեքվում է դեպի ինձ եւ հարցնում՝ չե՞ս նեղացել (նկատի ունի հարցազրույցը)։

-Ձեր կարծիքն է Սրբազան, համաձա՞յն եմ՝ իհարկե, ոչ։ Դա առիթ է, որ տեսնեմ ձեզ եւ ձեր որպիսությունը չհարցնեմ՝ իհարկե, ոչ։

Զրույցն ավարտվեց, համերգն էլ, բաժանվեցինք հարգանքով։

Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… ու մի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր» ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ… էժան, շատ էժան։

Կհիշեք, նման մի հարձակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։

«Թագավորը մեր՜կ է»,-համարձակվել էի ասել ես։

Վստահ եմ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց սիրելիներս, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի…

Ու որպես վերջաբան՝

«Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։

Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս,

վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես,

դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ 5:6-9»

դիտվել է 359 անգամ
Լրահոս
«Սրանք դավաճաններ են, սրանք ավելի շատ հայ են, քան հայերը». թուրք կուսակցապետը՝ քրդամետ կուսակցությանը Անկարան քուրդ զինյալներին սպառնում է ռազմական գործողություններով Քաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան Գյումրիում պարեկների են ծեծել Ռուբեն Վարդանյանի ընտանիքը Սուրբ Աթոռին կոչ է արել ջանքեր ներդնել հայ գերիներին ազատելու ուղղությամբ Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով մեղադրյալ Վրույրի կինը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Ինչ է կատարվում Եվրոպայում․ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Արտակարգ․ Հոսանքազրկում եվրոպական չորս երկրում Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Սպիտակ տունն արձագանքել է Պուտինի հայտարարությանը «Հայաստանի դիմում է ԵՄ անդամակցության համար, բայց մասնակցում է Մոսկվայում իրականացվող շքերթներին». լրագրողը՝ Փաշինյանին Ի՞նչ գործ ունի Աստվածաշունչը ծաղրող քայլիստ Արսենը եկեղեցում Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան Ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել. Էստոնիայի վարչապետ Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա Հանդիպել են դեսպանի խնդրանքով Բաքվի դատարանում այսօր քննության առարկա է դարձվել Սերժ Սարգսյանի ձայնագրությունը Շուշին ազատագրելու վերաբերյալ Լևոն Քոչարյանի գործով «տուժող» ճանաչված ոստիկանը «տուժելու» մեծ փորձ ուներ. տարբեր գործերով ցուցմունք է տվել Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է․ Պակիստանի ՊՆ Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել Վերջին 30 տարիներին որ երկրի ղեկավարներին են իմփիչմենտ հայտնել և ի՞նչ է եղել նրանց հետ. Զաքարյան Ադրբեջանի դեսպանատան ջանքերով 11-ամյա արցախցու վրեժի մասին ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 29-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 29-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am