X սոցցանցում կոտրել են Չեխիայի վարչապետի օգտահաշիվը. հայտնվել են գրառումներ ռուսների հարձակման մասին
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի օգտահաշիվը X սոցիալական ցանցում կոտրել են, այնտեղ կեղծ գրառումներ են տեղադրվել։ Այս մասին հայտնել է Ceske Noviny թերթը՝ հղում կատարելով Չեխիայի կառավարության մամուլի ծառայությանը։
Գրառումներից մեկում նշվել է «Կալինինգրադի սահմանի մոտ ռուսական զորքերի հարձակման մասին Չեխիայի բանակի վրա»։
Երկու այլ գրառումներում նշվել է, որ Չեխիան պատժամիջոցներ է պատրաստում ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ԱՄՆ մաքսատուրքերի:
Գրառումները շուտով հեռացվել են։
Չեխիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ վարչապետի օգտահաշիվը պաշտպանվել է այդ թվում նաեւ երկփուլ աուտոինքնանույնականացմամբ։ «Չնայած անվտանգության բոլոր միջոցներին՝ վարչապետի պրոֆիլը X սոցցանցում այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել»,- հայտնել են կառավարությունում։