Շտապօգնության մեքենայի վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել
Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է անապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
«Շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով վարորդը և ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորը գիտակցության չգալով մահացել է»,–հայտնեցին ՔԿ–ից: