Շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմ է դառնալու․ Փաշինյանն այցելել է «Առինջ մոլ»

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այցելել է «Առինջ մոլ», հետաքրքրվել մոլի աշխատակիցների եւ ՊԵԿ-ի միջեւ վերջերս առաջացած խնդիրների մասին: Այս մասին Փաշինյանը ֆեյսբուքում գրառում է արել, որտեղ ասվում է. «Ինչպես եւ պայմանավորվել էինք, այսօր այցելեցի «Առինջ մոլ», առեւտրով զբաղվող քաղաքացիների բողոքներին եւ խնդիրներին ծանոթանալու։ Քննարկման արդյունքում դուրս եմ բերել ստորեւ բերված հետեւությունները․ 1․ Նիսյա, այսինքն՝ ապառիկ ապրանքներ տրամադրելու դեպքում ՀԴՄ խփելու պահանջը գործնական բարդություններ է առաջացնում, որովհետեւ վաճառողի համար հարկային պարտավորություն է առաջանում, իսկ ինքը ռեալ գումար չի ստացել։ Չենք կարող ասել՝ թող մարդիկ նիսյա առեւտուր չանեն, որովհետեւ դա նույնն է, թե ավտոմեքենաների վաճառքի սրահին արգելես ապառիկ առեւտուր անել։ Բոլորը կսնանկանան։ Չենք կարող նաեւ ասել՝ թող առեւտուր անեն առանց ՀԴՄ խփելու, կամ առանց շրջանառությունը ցույց տալու։ Բայց եթե մեքենաների վաճառքի դեպքում ապառիկը տեղում ձեւակերպվում է, եւ հետագա հիմնական գործող անձը մնում է բանկը, տոնավաճառներում նման մեխանիզմ չկա։ Նման մեխանիզմ հնարավոր կլինի աշխատացնել միայն այն պարագայում, եթե ՀՀ-ում գործի տրամաբանական տոկոսներով միկրովարկերի գաղափարը եւ դա ձեւակերպվի տեղում։ Եւ այս մասին պետք է մտածել։ 2․ Հարկային օրենսդրությունը մշակելիս պետք է շատ սերտ կապի մեջ լինել պրակտիկ գործունեությամբ զբաղվող անձանց հետ։ Նրանք փորձագետներ չեն, բայց կարող են պրակտիկ գիտելիքների եւ փորձի բերումով այնպիսի առաջարկներ անել, որոնք ձեռնտու կլինեն եւ՛ պետությանը եւ՛ գործարարներին։ 3․ Անընդունելի է, երբ մաքսազերծման ոլորտում միջնորդական գործունեություն ծավալող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը օֆշորային ծագում ունի եւ վերահսկվելով ՊԵԿ-ի կողմից դե ֆակտո մենաշնորհային կարգավիճակ է ստացել։ Այս փաստերի համադրումը ստիպում է մտածել, որ ոլորտի վատագույն ավանդույթները շարունակվում են եւ կառավարությունը սրա կապակցությամբ պետք է հանդես գա հստակ պարզաբանումներով, քանի որ, մինչ այս հնչած պարզաբանումները բավարար չեն: 4. 2018 թվականի հունվարի 1-ից նախատեսվող շրջանառության հարկի շեմի իջեցումը լուրջ պրոբլեմներ է հարուցելու։ Հիմա շրջանառության հարկ վճարող են համարվում այն սուբյեկտները, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 միլիոն դրամը։ 2018 թվականի հունվարի 1-ից այս շեմը դառնալու է 58 միլիոն դրամ։ Սա հարուցելու է լուրջ բարդություններ եւ փոքր բիզննեսին դնելու է խոցելի վիճակում։ Առաջիկայում Հարկային օրենսգրքի քննարկումների համատեքստում այս հարցին անպայման կանդրադառնանք»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am