Նիկոլն Արցախի նախագահի ինչ-որ հրամանագրի վրա է հղում անում՝ արդարացնելու իր դավադրությունը. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ․․․ Իսկ թոկը պետք է կտրել։ Եվ նիկոլի ամբողջ գործունեությունը միտված էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու ադրբեջանին հանձնելուն։ Այդ պատճառով նա վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցությունների ձևաչափը, իսկ հետո սպառնաց վերանայել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի ներկայացրած կարգավորման սկզբունքները։ Նիկոլը 2019 թվականի հունիսին մերժեց կարգավորման վերջին առաջարկը։ Բանակցությունները մտան փակուղի։ 1998-ից հետո բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 2019 թվին դա արեց նիկոլը։ Բանակցությունները վիժեցնելուց հետո պաշտոնական Երևանը սաստկացրեց հռետորաբանությունը («Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար» և այլն)։

Հետո 2020 թվականի հուլիսյան բախումը Տավուշում ու դրա հերոսացումը Սարդարապատում։ Նիկոլը չէր կարող չհասկանալ, թե այդ «հերոսացումն» ինչ հետևանք կարող էր ունենալ։ Պատերազմ ու պարտություն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու Արցախի նկատմամբ պատասխանատվության ուրացում։ Որևէ փաստաթղթով նախատեսված չէր, որ ՀՀ զինված ուժերը պետք է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գային։ Ինքը հանեց, հանեց դեմոնստրատիվ։ Որևէ քայլ չձեռնարկեց, որ Արցախի շրջափակումը վերացվեր։ Մանր-մունր անիմաստ ու անօգուտ վախվխորած հայտարարություններ։

Իսկ 2022-ի հոկտմեբերին դավաճանեց Արցախին՝ ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Նույնը կրկնեց 2023-ի մայիսին։ Իսկ նույն տարվա սեպտեմբերին, 1988 թվականից ի վեր առաջին անգամ Արցախը մնաց մենակ։ Հյուծված ու լքված հերոսական Արցախը թուրքի դեմ մնաց մենակ։ «Թոկը» կտրվեց։ Արցախը հայաթափվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Բայց, նիկոլը նիկոլ չէր լինի, եթե չփորձեր իր դավադրությունն այլոց վրա չբարդել։ Թե բա՝ արցախցիները չբանակցեցին․․․ Ադրբեջանցիները հարձակվեցին, երբ Եվլախում բանակցություններ էին ընթանում։ Արցախում հեղաշրջում եղավ․․․ Լո՞ւրջ։ Նույնիսկ հեղաշրջվածը դա հեղաշրջում չէր համարում։

Ու որ վերջնականապես փակեն Արցախի էջը, անընդհատ Արցախի Հանրապետության նախագահի ինչ-որ հրամանագրի մասին են բարբաջում։ Տեսե՞լ եք այդ թուղթը։ Ոչ ոք չի տեսել։ Արցախի Հանրապետության նախագահը ստիպված էր այն ստորագրել, որ ադրբեջանցիք չմտնեին խաղաղ քաղաքներ ու գյուղեր, որ զոհերի թիվը հազարների չհասներ։ Կանխավ առ ոչինչ, որևէ իրավական հիմք չունեցող թղթով տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին ու հասան Հայաստան։ Հիմա նիկոլն ու արաբատն այդ թղթի վրա են հղում կատարում՝ արդարացնելու իրենց դավադրությունը։ Եթե Արցախի մասին մտածեին, այլ ոչ թե «թոկը» կտրելու գնով իշխանությունը պահելու, այդ թղթի իրավազորությունը կվիճարկեին՝ հենց վերջին արցախցին անցներ Հակարիի կամուրջը։ Չարեցին։ Չարեցին, որովհետև իրենց նպատակն Արցախը պահելը չէր․․․»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Հերթական 111 մլն դոլար պարտքը՝ պետության ու քաղաքացիների ուսերին Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Բանկից «sms» են ուղարկել զոհված զինծառայողների 90 ընտանիքների, որ՝ վերցրեք ձեր գրաֆիկը, սկսեք արդեն վճարումները, սա խայտառակություն է». Արցախից բռնի տեղահանված. 3 տարի անց վարչապետին ուղեկցող մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով ոչ ոք պատասխանատվություն չի կրել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի Եթե այս դիմումը պարզաբանում չստանա՝ Ձեզ դիմելու եմ ոչ թե որպես գլխավոր դատախազ, այլ գլխավոր հանցագործ․ Սուրեն Մանուկյան Օտարերկրացի տղամարդու մարմինը ջրատարում հայտնաբերելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են Նորից կրակոցներ Երեւանում Երևանի Արարատ հյուրանոցն այրվում էր. առաջին հարկը մոխրի է վերածվել Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am