Փաշինյանի շարասյան կողմից հղի կնոջ մահվան գործով նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետով գործը փակեն. ահազանգ

Մարտիության, ապրիլյոթյան տոները շատերիս համար դարձել են պարզապես սովորական ու հերթական oրեր, ու գիտե՞ք ինչու, դե որովհետև այս երկում 2018-ից հետ այլևս ոչ մի բան առաջվանը չի: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցյալի խաղաղությունն ու դժվարություններն այլևս երանելի ապրումներ են: Այսօր կա ամեն բան ունենալու հնարավորություն, բայց չկա խաղաղված հոգու, ստեղծագործ մտքի, ապահով ներկայի ու ապագայի երաշխիքները. ապահովություն` հայրենիքի, պետության, մարզի, քաղաքի, թաղամասի, փողոցի ու սեփական բնակարանի:

Ընդամենը մի քանի օրից հերթական տարին է պտտվելու այն սև օրից, երբ լուսավոր մի երիտասարդ աղջկա ու իր չնված զավակի կյանքերն ընդհատվեցին. 3 տարի առաջ Սոնա Մնացականյանը սպանվեց ՀՀ կառավարության ղեկավարի արագ սլացող ավտոշարասյան կողմից: Երեք տարի արհեստականորեն ձգվող դատավարությունն ամեն օր ավելի է հեռվացնում Սոնայի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Երեք տարի դատական նիստերին հոգեբանական կտտանքների են ենթարկում Սոնայի հարազատներին` ստիպելով դիտել նրա սպանության դաժան կադրերը ու վերապրել այդ օրվա տառապանքը: Նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն ու հանցագործները մնան անպատիժ, որ ամեն հաջորդ անգամ շարասյունով է'լ ավելի լպիրշ ու սանձարձակ ձևով վրաերթի ենթարկեն հաջորդ քաղաքացուն, ընդհատեն ինչ-որ երեխայի, պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու կյանքը:

Մահերի այս շղթան անվերջ է. նրանք, որ մահ բերեցին, կյանք խոստանալ ու խաղաղություն ապահովել չեն կարող, երբեք...»։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Փառատոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 մարդ է զոհվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. Պեսկով Իրանի նախագահը մեկնում է Ադրբեջան, Բաքվում քննարկվող կենտրոնական թեման այս պահին «Զանգեզուրի միջանցքն» է. Արտյոմ Տոնոյան «Միսս Ռուսաստան 2015» Սոֆյա Նիկիտչուկը մեղադրվում է 12 մլն ռուբլու չհայտարարագրած զարդերի անցկացման համար Մենք մեր հալը արդեն տեսել ենք՝ ձեր դավաճանության, անխիղճ կառավարման շնորհիվ, բայց հավատացեք, ամենածանր հալը դեռ ձեզ է սպասվում. Նաիրա Մարգարյան Ում բաժին կհասնի Տերտերասարի ոսկին.«Հետք» Թրամփի կոպիտ պատասխանը Զելենսկուն․ թող նոր հովանավորներ գտնի Համահայկական զորաշարժը այս պատկերներն են. Գեղամ Մանուկյան «Կյանքի թանկացումը»․ ինչու է հսկայական արտաքին պարտք գոյացել և որտեղ են հանգրվանել այդ պարտքի գումարները Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ Իրանում ողբերգության առումով կա մի շատ ուշագրավ «կնիք»․ Հակոբ Բադալյան Ովքեր են խախտել հագուստի կանոնակարգը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ․ The Daily Mail Սահմանագոտում ական է պայթել, իսկ ո՞ւր էին սահմանապահները. Ոսկան Սարգսյան Խայտառակություն է, Երևանում նոր վերանորոգված մանկապարեզն արդեն քանդվում է. Մանուկյան Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը Հրատապ․ Լարված իրավիճակ. քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը Ֆիլիպ Կիրկորովն այրվածքներ է ստացել ելույթի ժամանակ Սյունիքում մահացած զինծառայող Արթուր Ավետիսյանն Աշոտավանից էր Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան․ Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 28-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 28-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 28-ին` ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am