Եվրախորհրդարանի նախագահի նոր հայտարարությունը

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ունեցած իր  այսօրվա ելույթում հայտարարել , որ  կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տայանին նշել է, որ երկու տարի առաջ Ռիգայում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները պետք է հուշեն նոր հավատով և լավատեսությամբ մտածել այս կարևոր գործընկերությունն ուժեղացնելու համար հետագա քայլերի ուղղությամբ: «Երկու խոսքով՝ մենք ընթանում ենք ճիշտ ուղղությամբ. ուժի մեջ է մտել երեք նոր ասոցացման համաձայնագիր՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, սահմանվել է երկու նոր առանց վիզայի ռեժիմ՝ Վրաստանի և Ուկրաինայի հետ, այսօր կստորագրվի Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հետևելով Մոլդովայի հետ արդեն ստորագրված համաձայնագրին, մենք սկսել ենք Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, և վերջում, մենք նախաձեռնել ենք Բելառուսի հետ քննադատական ներգրավվածության քաղաքականություն՝ նախևառաջ երկրի քաղաքացիների և քաղաքացիական հասարակության շահերը պաշտպանելու նպատակով: Այս բոլոր ձեռքբերումները հիանալի հիմք են տալիս այսօր գագաթնաժողովի ընթացքում քննարկումների համար և պետք է նաև խրախուսեն ավելի հավակնոտ մոտեցում ընդունել ապագա համագործակցության վերաբերյալ: Եվրամիությունը պետք է հստակ դիրքորոշում ստանձնի «Արևելյան գործընկերության» քաղաքական ապագայի առնչությամբ: Եկել է մեզ համար «Արևելյան գործընկերության» ապագայի հստակ քաղաքական տեսլական ունենալու ժամանակը՝ հիմնվելով ժողովրդավարական բազմազանության հիմնարար արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքի գերակայության և առողջ կառավարման, կոռուպցիայի և դեմ պայքարի, թափանցիկության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ամրապնդման վրա: Այդ ուղղությամբ վերջին ձեռքբերումները «Արևելյան գործընկերության» ապագայի վերաբերյալ նոր և լեգիտիմ սպասումներ» են ծնում: Չափազանց կարևոր է երաշխավորել, որ այդ ընդհանուր քաղաքականությունը բերի կոնկրետ շահեր «Արևելյան գործընկերության» և ԵՄ-ի երկրների յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը: Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը և նախատեսվում է, որ գագաթնաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության իրավական շրջանակային նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր այս տարվա մարտին: Նախաստորագրված համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո՝ փորձագիտական շրջանակների կողմից փաստաթուղթը բավականին լավ ընդունվեց: Ընդհանրական կարծիքը հետևյալն էր՝ թեև այն զիջում է Ասոցացման համաձայնագրին, այնուամենայնիվ բավականին լուրջ բարեփոխումների սկիզբ է դնելու Հայաստանում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am