Իրանի և ԱՄՆ-ի բանագնացները Օմանում կհանդիպեն
Վաշինգտոնն ու Թեհրանն անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում ապրիլի 12-ին։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչիի X-ի էջում արված հայտարարության մեջ։«Իրանն ու Միացյալ Նահանգները շաբաթ օրը Օմանում կհանդիպեն՝ բարձր մակարդակի բանակցությունների համար, գրում է Euromedia24-ը։
Սա ոչ միայն հնարավորություն է, այլեւ փորձություն, գնդակը ամերիկյան դաշտում է»,- գրել է նա։
Մարտի 7-ին Թրամփը հայտարարեց, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային բանակցություններ սկսել։
Թեհրանը հրաժարվեց Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ տվեց միջնորդների միջոցով շարունակել խորհրդակցությունները։