Շահեցին լոռեցիները

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը եկած օրվանից կադրային ջարդ է սկսել, որն ակտիվորեն շարունակվում է նաեւ հիմա։ Վարչությունների, բաժինների պետեր են փոխվել ՔԿ-ում: Կոմիտեի մեր աղբյուրներն ասում են, որ ծագումով սպիտակցի Պողոսյանը բարձր պաշտոնների է նշանակում հատկապես իր համերկրացիներին` լոռեցիներին։

Օրեր առաջ ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։ Նա ծնունդով Վանաձորից է, աշխատել է ՆԳՆ-ում՝ որպես ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության պետ։ Պաշտոն է ստացել ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի օրոք։ Մարտիրոսյանը հանրությանը հայտնի է նախորդ տարվա մայիսին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպից։

Երբ Բագրատ սրբազանը երթով գնացել էր ՆԳՆ շենքի մոտ՝ տեղեկանալու, թե Վեհափառ հայրապետի մուտքը խոչընդոտած ոստիկաններն արդյոք պատասխանատվության ենթարկվե՞լ են, Մարտիրոսյանն ասել էր, թե Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել։

ՔԿ նախագահի մեկ այլ որոշմամբ էլ՝ իրեն խորհրդական է նշանակվել Գեւորգ Խաչատրյանը` նույնպես Վանաձոր քաղաքից։ Նա 2023-2025թթ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահն է եղել, դրանից առաջ` 15 տարի աշխատել է վարկային կազմակերպություններում՝ որպես կառավարիչ, եւ քննչականում աշխատելու համապատասխան փորձ չունի։

ՔԿ մամուլի խոսնակին հարցրինք՝ ի՞նչ խորհուրդներ է տալու Գեւորգ Խաչատրյանն Արթուր Պողոսյանին։ «Աշխատանքի բաժանում, որպես այդպիսին, չկա, դա որոշում է Քննչական կոմիտեի նախագահը, կոնկրետ խորհրդականների դեպքում կատարում են առանձին հանձնարարություն»,- պատասխանեց նա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 223 անգամ
Լրահոս
«Վահագն Ալեքսանյան գոյանքին մի բան եմ զգուշացնում»․ Բագրատ Սրբազան (video) Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ Արտառոց դեպք․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողն առևանգել է 14-ամյա տղային Զելենսկին առաջին անգամ Թրամփի հետ վիճաբանությունից հետո հանդիպել է նրան Վատիկանում Ուր կորան երկրի 3 միլիոն քրիստոնյաները․ Թուրքիայի Մեջլիսում ասորի պատգամավորը ապրիլի 24-ին Ինքնիշխանությունը չի վաճառվում և չի փոխանակվում ժամանակավոր քաղաքական շահերի դիմաց. Հենրիխ Դանիելյան #ՀԻՄԱ․ Խուլիգաններն ակտիվացել են․․․ ԱԱԾ, զբաղվե՛ք սրանցով, այլապես․․․ Բագրատ Սրբազան (video) Թրամփն ու Զելենսկին Հռոմում են Գաղափարական վակուումը Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն. Արմեն Հովասափյան ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ Անհերքելի փաստեր․ 2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունները (video) Դոնալդ Թրամփը Իրանի հետ համաձայնագրի մասին #ՀԻՄԱ․«Թյուրիմացություննե՛ր․ Փաշինյանը լա՛վ գիտի՝ ինչ ծանր ապագա է իրեն սպասվում»․գեներալ Կարապետյան (video) ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին ԶՊՄԿ-ի պատասխանը լրագրողներին Կիևում` ռազմական գործարանի մոտակայքում, հրդեհ է բռնկվել #ՀԻՄԱ. Նիկոլն «օդում կախված է, մի փոքր ճոճք է պետք ու…». Չախալյան (video) Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել նրանց, ովքեր պատերազմում պարտված «վարչապետի» են ընտրում Էրդողանը կմեկնի Ադրբեջան ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան Թրամփը դիմել է Պուտինին և Զելենսկուն Ոսկեպարից մարդիկ արտագաղթում են Պակիստանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Հնդկաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am