Թոշակառու մարդ եմ, 40 հազարով կարա՞մ ապրեմ, որ օրը 1000 դրամ ծախսեմ ավտոբուսի համար. քաղաքացի
Ինչպես արդեն հայտնել ենք, Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել են Աշտարակի մայրուղին և պահանջում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպում:
«Թոշակառու մարդ եմ, 40 հազարով կարա՞մ ապրեմ, որ օրը 1000 դրամ ծախսեմ ավտոբուսի համար: Մեկը հարստանա, բոլորը սննկանան: Բացե՞մ հացիս տոպրակը, որ տեսնեք՝ 2 հատ ձվով գնում եմ աշխատեմ, որ գոյություն պահպանեմ»,- բարկացավ ակցիայի մասնակիցներից մեկը: