Իսկ Նիկոլ Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ մեկնարկել է ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան, որի նպատակն է, ըստ պաշտոնական հաղորդման, գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը։ Ընդհանրապես, վերջին շրջանում ավելի հաճախ են սկսել իշխանության ներկայացուցիչները խոսել այս թեմայի շուրջ: Հունվարին Դավոսում Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե ինքը հույս ունի, որ կհաջողվի հնարավորինս շուտ ավարտել վիզաների ազատականացման մասին բանակցությունները և ստորագրել փաստաթուղթը։

Սակայն որքան շատ է խոսվում այդ մասին, այնքան բարդանում է Հայաստանի քաղաքացիների՝ Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունը: Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ վիզաների աջակցման կենտրոնները (հատկապես Ֆրանսիայի և Իտալիայի «գծով») պարզապես դժոխքի են վերածել մարդկանց կյանքը: Նախ՝ մեզ դիմած մի շարք քաղաքացիներ դժգոհում էին, թե ամեն ինչ արվում է, որ «առաջին անգամից» վիզա չտրվի. դե, ամեն դիմումը մոտավորապես 35 հազար դրամ է (վիզայի գումար+վիզաների կենտրոնի վճար): Խոսքն առաջին հերթին նրանց մասին է, ովքեր փորձում են ինքնուրույն դիմել, այլ ոչ թե օգտվել նույն կենտրոնների վճարովի ծառայությունից (հավել յալ նվազագույնը 25-30 հազար դրամ): Իսկ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ մերժելու պատճառ չկա (ասենք՝ բազմիցս նախկինում ունեցել են տարբեր ժամկետներով վիզաներ), «հանկարծ» պարզվում է, որ թղթերում կամ «բուքի» ընթացքում, օրինակ՝ ինչ-որ թիվ սխալ է կամ պակաս է: Ոչ մի ընդառաջում, ոչ մի նորմալ վերաբերմունք: Ընդհակառակը, մեզ հետ զրույցում մարդիկ նշում էին, թե որքան կոպիտ ու «վերևից» են շփվում իրենց հետ:

Այս ամենն, ի դեպ, առաջին հերթին վնասում է հենց դեսպանատների ու ԵՄ անդամ երկրների հեղինակությանը, սակայն երևի թե կառավարությունն էլ պարտավոր է զբաղվել այս հարցերով. ի վերջո, խոսքը ՀՀ քաղաքացիներին է վերաբերում:

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Ովքեր են խախտել հագուստի կանոնակարգը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ․ The Daily Mail Սահմանագոտում ական է պայթել, իսկ ո՞ւր էին սահմանապահները. Ոսկան Սարգսյան Խայտառակություն է, Երևանում նոր վերանորոգված մանկապարեզն արդեն քանդվում է. Մանուկյան Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը Հրատապ․ Լարված իրավիճակ. քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Կոշի տարածքը Ֆիլիպ Կիրկորովն այրվածքներ է ստացել ելույթի ժամանակ Սյունիքում մահացած զինծառայող Արթուր Ավետիսյանն Աշոտավանից էր Կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան․ Լևոն Ազիզյան Ինչ է եղել պայթած բեռնարկղերում․ Իրանը լռում է, New York Times-ը՝ գաղտնազերծում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել մայրուղին չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ստանալու է աննախադեպ հանրային աջակցություն. Էդգար Ղազարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն․ կան տուժածներ «Նա ամեն ինչ կկորցնի». Արևմուտքը բացահայտեց, թե ինչ է կանգնած Զելենսկու և Թրամփի միջև Ֆրանսիան վրդովված է Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Մակրոնի գործողություններից․ լուսանկար NYT-ը հրապարակել է Փարիզում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մանրամասները Զելենսկին խախտել է էթիկայի կանոնները Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ Հուսիթները պնդում են, որ ռուս նավաստիներ են վիրավորվել Եմենի նավահանգստի վրա ԱՄՆ-ի հարվածի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել Կուրսկի մարզի 52 բնակչի Ռուսաստանը տվյալներ ունի Սուջանսկի շրջանում հարյուրավոր զոհերի մասին․ Միրոշնիկ Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանը կամ աշխատում է իր կառավարության դեմ, կամ էլ անկեղծ չէ․ ՌԴ Իրանում զոհերի թիվն ավելացել է․ իրավիճակն այս պահին Զախարովա. ԿԺԴՀ-ի զինյալները օգնություն են ցուցաբերել Զելենսկու «մեծ սխալի» մասին Մահացել է Սվետլանա Խարլապը Երևանում էլիտար շենքի աշխղեկը տեղափոխվել է հիվանդանոց․ նա մնացել է ավտոկռունկի և փորվածքի միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am