Կենսաչափական անձնագրերը կտրամադրեն մասնավոր գրասենյակները․ «Հետք»

«Հետք»–ը գրում է․

Կենսաչափական անձնագրերի ներդրմանը և մասնավոր գրասենյակներ բացելուն զուգահեռ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմում կրճատումներ են լինելու։ Ծառայությունը, թեև կրճատված կազմով, բայց պահպանելու է իր գործունեությունը մարզերում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ասուլիսին հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

«Գրասենյակների կրճատմանը զուհագեռ, իհարկե, աշխատակազմի կրճատումներ ևս կլինեն, սակայն, աշխատակիցները կհաշվառվեն և աշխատակազմի ռեսուրսը կօգտագործենք մյուս վարչությունների ու բաժինների աշխատանքների մեջ։ Այնուամենայնիվ, կունենանք որոշակի կրճատված աշխատակազմ, և պայմանագրով նախատեսված որոշումը հետևյալն է, որ իրենց ինքնակենսագրականը կուղարկվի մասնավոր գործընկերոջը, որը համալրում կկատարի իր աշխատակազմում»,- նշեց Նելլի Դավթյանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը նաև հավելեց, որ կենսաչափական անձնագրերը հնարավորություն կտան մեկ քայլով արագացնել վիզաների ազատականացման գործընթացը։

Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ կենսաչափական համակարգի ներդրման մրցույթում հաղթել է IDEMIA Identity Security France and ACI Technology S.à.r.l. ֆրանսիական կազմակերպությունը։

«Հանրային ծառայությունների մատուցման որակապես նոր մեխանիզմ է ներդրվելու, մասնավորի կողմից կբացվի 23 գրասենյակ, որից 2-3-ը՝ Երևանում, մյուսները՝ մարզերում։ Անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու համար քաղաքացիների դիմումներն այսուհետ նորաբաց գրասենյակներում են ընդունվելու։ Նույն ձևաչափով տրվելու են նաև մյուս փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն քաղաքացիներին, իսկ ծառայությունները մատուցվելու են թվայնացված տարբերակով։ Բիոմետրիկ բոլոր տվյալներն արդեն թվայնացված տարբերակով պահվելու են արխիվում»,- հավելեց Նելլի Դավթյանը։

Պայմանագրի տեխնիկական պահանջները հրապարակված են դեռևս 2023-ի դեկտեմբերին, Կառավարության որոշման հիման վրա։ Նկարագրված է, թե համակարգն ինչպես է աշխատելու, ինչ անձնական տվյալներ են պահպանվելու մասնավորի մոտ, ինչ տարբերակով են դրանք «մաքրվելու» և փոխանցվելու պետությանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ ըստ նախատեսված ժամանակացույցի՝ 2026թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Հայ ժողովու՛րդ, մեր համար մեկ թշնամին՝ Նիկոլը նստած է Երևանում․ մի անելիք ունենք․ Սեմյոն Բաղդասարով (video) Չե՛ք ստելու․ Ի՞նչ է հրամաններ է Արցախի բանակի հրամանատարը Նիկոլից ստացել․ ՊՆ նախկին նախարար (video) «Վահագն Ալեքսանյան գոյանքին մի բան եմ զգուշացնում»․ Բագրատ Սրբազան (video) Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ Արտառոց դեպք․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողն առևանգել է 14-ամյա տղային Զելենսկին առաջին անգամ Թրամփի հետ վիճաբանությունից հետո հանդիպել է նրան Վատիկանում Ուր կորան երկրի 3 միլիոն քրիստոնյաները․ Թուրքիայի Մեջլիսում ասորի պատգամավորը ապրիլի 24-ին Ինքնիշխանությունը չի վաճառվում և չի փոխանակվում ժամանակավոր քաղաքական շահերի դիմաց. Հենրիխ Դանիելյան #ՀԻՄԱ․ Խուլիգաններն ակտիվացել են․․․ ԱԱԾ, զբաղվե՛ք սրանցով, այլապես․․․ Բագրատ Սրբազան (video) Թրամփն ու Զելենսկին Հռոմում են Գաղափարական վակուումը Նիկոլն ու Աննան հանրությանը մատուցում են որպես ձևախեղված գաղափարաբանություն. Արմեն Հովասափյան ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ Անհերքելի փաստեր․ 2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունները (video) Դոնալդ Թրամփը Իրանի հետ համաձայնագրի մասին #ՀԻՄԱ․«Թյուրիմացություննե՛ր․ Փաշինյանը լա՛վ գիտի՝ ինչ ծանր ապագա է իրեն սպասվում»․գեներալ Կարապետյան (video) ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար Իսկ ինչ կասեք 23 հայ քաղբանտարկյալների մասին, որոնք դեռ Ադրբեջանի բանտերում են․ Ֆրանսիացի պատգամավորը՝ Կալլասին ԶՊՄԿ-ի պատասխանը լրագրողներին Կիևում` ռազմական գործարանի մոտակայքում, հրդեհ է բռնկվել #ՀԻՄԱ. Նիկոլն «օդում կախված է, մի փոքր ճոճք է պետք ու…». Չախալյան (video) Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել նրանց, ովքեր պատերազմում պարտված «վարչապետի» են ընտրում Էրդողանը կմեկնի Ադրբեջան ՔԿ-ն հրաժարվել է վարույթ նախաձեռնել սկանդալային հրապարակման առիթով. Ռոման Երիցյան Թրամփը դիմել է Պուտինին և Զելենսկուն Ոսկեպարից մարդիկ արտագաղթում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 25-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 25-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 25-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am