Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազը` վարչության պետի թեկնածու

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Կորյուն Սերոբյանին:

Ըստ դատախազության աղբյուրների՝ «հավակնորդը» ինքնագլուխ չի առաջադրվել այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան: Կորյուն Սերոբյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, եւ հաշվի առնելով որ ունի գլխավոր դատախազի աջակցությունը՝ հենց նա էլ կդառնա վարչության պետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի եւ վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան եւ Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան:

Նկատենք, որ ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչության պետ է ցանկանում դառնալ Փաշինյանի իշխանության օրոք պաշտոն ստացած, իսկ հետագայում կալանավորված գեներալ, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի քրեական գործով մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանը։

Նա պահանջել էր մեղավոր ճանաչել ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին եւ գործով անցնող 12 ամբաստանյալներին, եւ Հակակոռուպցիոն դատարանը արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։

Կորյուն Սերոբյանը նաեւ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրող դատախազն է, որի քննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում: Եվ հիմա էլ նոր պաշտոնի են ցանկանում տանել նրան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 250 անգամ
Լրահոս
Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել են Գլենդելում 5 հայի են ձերբակալել ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս կբերի զորքերն Իրաքից Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am