Լիբանանն ավելացնում է իր զորքերի թիվը Իսրայելի հետ սահմանին
Լիբանանի կառավարությունը հավանություն է տվել լրացուցիչ 4,5 հազար զինծառայողների տեղակայմանը՝ Իսրայելի հետ սահմանին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Սաունի գրասենյակը։
«Կառավարությունը երեք շաբաթ առաջ հավանություն է տվել 4 հազար 5 հարյուր զինվորականի զորակոչին ուժեղացնելու մեր ներկայությունը հարավում», - զեկույցում մեջբերում է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:
Աունը վերահաստատել է, որ Լիբանանը հանձնառու է ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրագործմանը` նշելով Լիբանանի զինված ուժերի արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հետ: Նա հավելել է՝ իսրայելական բանակը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պայմանավորվածությունը՝ հարձակումներ իրականացնելով լիբանանյան տարածքի վրա։