Որևէ պաշտոնյա լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:

Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից: Սակայն, տեղեկատվական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ հայտարարություններին չարձագանքելը հարուցում է հասարակության արդարացի դժգոհությունը:

Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ մնալով հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրս բերումն ապահովելու նպատակով:

Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածը նաև սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:

Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես, այլ վերջինիս վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում:

Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:

Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:

Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել:
Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ուիտկովն ավարտեցին բանակցությունները The Times-ը բացահայտել է, թե ինչ դեր է խաղացել Բրիտանիան ուկրաինական հակամարտության մեջ Էրդողան. Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Վիտկոֆ Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրա Ուկրաինական հակամարտության կրակը վերջ տալու ամենաարագ ճանապարհը Օվսյաննիկովը Լոնդոնում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Դատախազը խնդրում է Խաչատուրյանին մեղավոր ճանաչել Սպիտակ տուն. Թրամփը բաց է Չինաստանի առևտրային գործարքի համար ԱՄՆ-ը Ռուսաստանում Ուիթկովի բանակցությունները համարում է ուկրաինական կարգավորմանն ուղղված քայլ Փաշինյանի և Հակոբյանի կատարած այցի ժամերին Թբիլիսիից ինքնաթիռը թռել է Սյունիք և անկանոն պտտվել երկնքում Կադիրովը հայտարարել է կամավորների մեկ այլ խմբի ուղարկման մասին Ինչ սպասել Ուիթկովի հետ հանդիպումից հետո Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել ԿԿՀ-ն տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ 300,000 ՀՀ դրամի չափով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ կոչով դիմելով Թրամփին Հանդիպման ընթացքում ովքեր են ուղեկցել Պուտինին և Թրամփի բանագնացին Աննա Հակոբյանին ուղեկցող պարեկները՝ վթարի պատճառ. շարասյունը չի կանգնել` օգնություն ցուցաբերելու Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերը և քարտեզները Ադրբեջանը պահանջում է Նժդեհի, ՀՀԿ-ի և Շանթ Հարությունյանի արգելումը Հայաստանում Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և այդ գործընթացի շրջանակում հայ բանտարկյալների ազատ արձակում. Ջարեդ Գենսեր Մայր Աթոռն արձագանքել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը Հայ ժողովուրդն է որոշելու՝ երբ և ինչպես փոխել Սահմանադրությունը․ Քըլըչ․ Civilnet.am Բաքվում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար. Իսայան Իրանի առաջնորդը համաձայնել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am