Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել. Իրանի ԱԳՆ
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Բաղայի հայտարարությունը հնչել է ի պատասխան Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քասիմ Օսմանիի՝ միջուկային զենք ստեղծելու առաջարկին, որպեսզի հավասարը հավասարի հետ բանակցի Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ: Նման կարծիք է հայտնել Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ահմադ Նադերին «ՌԻԱ Նովոստի»- ի հետ զրույցում: Նրա խոսքով ՝ Թեհրանը «պետք է միջուկային զսպվածություն ունենա»։
«Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը բացարձակ թափանցիկ է։ Այն բազմիցս հնչեցվել է հենց այս ամբիոնից։ Իր վերջին գրառմամբ երկրի ԱԳ նախարարը հստակ նշել է, որ Իրանը երբեք և ոչ մի պարագայում չի ձգտել միջուկային զենք ունենալ: Այս հարցը մեր ռազմավարության և համոզմունքների մի մասն է և հիմնված է Գերագույն առաջնորդի որոշման վրա», - հայտարարել է Բաղային։