Հրանտ Մաթևոսյանի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին

ORAGIR.NEWS-ը գրում է․


«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումներն այս անգամ անցկացվել են Արմավիրում։ Հանդիպումներին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի բանախոսության ժամանակ էկրանին ցուցադրվել է Հրանտ Մաթևոսյանի նկարն, ու իբրև թե, գրողի խոսքը․ «Բա այսքան պարտություն կրես ու պարտվել չսովորե՞ս»։

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն այս տողերը ոչ միայն Հրանտ Մաթևոսյանինը չեն, այլ նաև խեղաթյուրված են։

«Դա որևէ կապ չունի Հրանտ Մաթևոսյանի հետ։ Վանո Սիրադեղյանի խոսքն է, որը հիմնված է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» էսսեից վերցված մի հատվածի վրա։ Բայց մարդիկ ապրում են սոցիալական ցանցերով, սոցցանցերով են սնվում, ոչ թե կրթությամբ, որը ոչ թե նորաձև է, այլ կրթությունը կրթություն է։ Եվ կրթությունը կենսական անհրաժեշտություն է հատկապես տգետների համար։

Վանո Սիրադեղյանը վերցրել է «Մեծամորից» այդ մի հատվածը և դրա վրա արել համապատասխան հրաշալի, հանճարեղ ձևակերպում, որը հետագայում երևի անկիրթ մարդկանց միջոցով տարածվել է սոցցանցերում որպես Մաթևոսյանի խոսք, առանց հասկանալու, որ Վանոն է դա ասել։ Եվ առավել ևս տարածվում է հիմա այն հատվածը, որը որևէ կերպ Վանո Սիրադեղյանը նկատի չի ունեցել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։

Գրողի որդու դիտարկմամբ՝ Վանո Սիրադեղյանի խոսքն անգամ համատեքստից կտրված է և շեշտը դրված է պարտվելու վրա։

«Համատեքստից խոսքը կտրել են, շեշտը դրել պարտվելու, պարտվողականության, պարտվել չսովորելու վրա՝ առանց հասկանալու, թե պարտվել սովորելն ինչ է նշանակում և առավել ևս հաղթանակն ինչ է նշանակում։ Վանոն հաղթանակի մասին է խոսել և իմաստություն ունենալու, թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը վերիմաստավորելու, հասկանալու, ժամանակին ճիշտ հետևություններ անելու և ճիշտ զիջումների գնալու և այլն։ Վանոյի խոսքն էլ խեղաթյուրել են հիմնավորապես, թողել են միայն պարտվելու մասը»,- շեշտեց Դավիթ Մաթևոսյանը։

Նա հիշեցրեց նաև, որ տարիներ առաջ այս հոդվածը տպագրվել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։

«Ամենազավեշտալին այն է, որ Վանո Սիրադեղյանի այդ հոդվածը, որին Նիկոլ Փաշինյանը հղում է անում, տպագրվել է «Հայկական ժամանակ»-ում 2000 թ-ին»,- եզրափակեց Դավիթ Մաթևոսյանը։

Ստորև ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի հոդվածից մի հատված, որին հղում են տվել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, վերագրելով այն Հրանտ Մաթևոսյանին։

«Հրանտ Մաթևոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս...

Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետևյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար:

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես և ամեն պարտություն վերածես արհավիրքի:

Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները»:- 06.12.2000թ., «Հայկական ժամանակ»։

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Եթե հայերն ավելի լավ իմանային հայոց պատմությունը՝ այսօր այդքան չէին զարմանա Հռոմի պապի և Վատիկանի խորքային հակահայկականությունից․ Արմեն Այվազյան Թուրքիայում ընթանում է Միրզոյան-Ֆիդան հանդիպումը ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախի հայ բնակչության անարդար գործողությունների համար Երբ Հանրապետականը փողոցում պայքարում էր նիկոլիզմի դեմ, նորաթուխ «ընդդիմադիրները» Նիկոլից պրեմիա էին ստանում. Շարմազանով Իրանի մերձավոր շրջապատը ճնշում է գործադրել Իրանի ղեկավարի վրա` ստիպելով ԱՄՆ-ի հետ բանակցել միջուկային զենքի շուրջ. NYT Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում Օմանում կայացել է ԱՄՆ-Իրան բանակցությունները Ադրբեջանը հակված է ագրեսիվ գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը Կիևը մտադիր է հակամարտության մեջ ներքաշել Հունգարիային և Սլովակիային. Օրբան Պետդեպարտամենտը աշխատակիցներին խնդրել է մատնել «հակաքրիստոնեական կողմնակալությամբ» գործընկերներին. Politico Պարոն Մարուքյան, դուք իրավունք չունեք խոսել արժեքներից, որոնք ՔՊ-ի կողմից տարիներ շարունակ ոտնահարվել են. Հենրիխ Դանիելյան Չինաստանի հետ առևտրային պատերազմը լավ ավարտ կունենա. Թրամփ Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը Իսրայելը Թուրքիայի հետ բախման շեմին չէ, բայց եթե անհրաժեշտ լինի, չենք վարանի քայլեր անել. Նեթանյահու Մոտ օրերս ռազմական գործողության կընդգրկեն Գազայի հատվածի մես մասը. Իսրայելի ՊՆ ղեկավար Այսօր առաջացել է պատեհ հնարավորություն՝ վերջ դնելու հակամարտությանը, և կարծում ենք՝ գործընթացը պետք է ունենա հստակ ավարտ. Բայրամով Տավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ Խիստ դատապարտելի է գիտության անվան տակ պատմության կեղծումն ու քաղաքական նպատակներով օգտագործումը. «Գեղարդ» հիմնադրամը բողոք է հղել Գրիգորյան համալսարանի ղեկավարությանը «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ «Դիվանագիտական ռոք աստղը». Զախարովան՝ Լավրովի մասին Մայիսի 21-ից հետո կարող ենք այնպիսի պահի առնչվել, որը հավասարազոր կլինի 2023-ի սեպտեմբերի 19-ին, բայց արդեն տեղի կունենա ՀՀ իշխանության կողմից. Ալավերդյան Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am