Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի․ Արշակ Սարգսյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով, թե Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումն ինչպիսի անմխիթար վիճակում է գտնվում։ «Գետնանցումը վերածվել է հանրային զուգարանի։ Քանդված պատերը սպառնալիք են քաղաքացիների համար։ Իսկ հոտը նկարագրել չեմ կարողանում»,- ասում է Սարգսյանը՝ քաղաքապետարանին առաջարկելով գետնանցումը վերանորոգել, դարձնել ավտոկայանատեղի։
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=1203177368037310&t=0