Օբյեկտիվ չէ համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի ներդրումային պոտենցիալը․ Հակոբ Բադալյան

«Հայաստանի նախագահը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ներդրումային ամենամյա համաժողովին մասնակցելու: Գրավիչ գործուղում է, անշուշտ: Բայց հարց է առաջանում, Հայաստանն ինչ է շահում դրանից, եւ ինչ էր կորցնելու՞, եթե օրինակ չլիներ այդ գործուղումը: Իհարկե, եթե հրավիրողը եղել է ԱՄԷ նախագահը, մերժելը կլիներ սխալ»,-անդրադառնալով Վահագն Խաչատուրյանի այցին՝ գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա ընդգծում է՝ բայց, ամբողջ հարցն այն է, որ ամենամեծ «սխալն» այլ դաշտում է, մասնավորապես, օրինակ նուն Էմիրությունների հետ ներդրումային երկու խոշոր, բայց ձախողված ծրագրերի դաշտում:

«Հիշեցնեմ, Ֆլայ Արնայի նախաձեռնությունը, որ Շարժայի ազգային ավիափոխադրող Էյր Արաբիայի հետ համատեղ ծրագիր էր՝ «բարեհաջող» տապալված, իսկ միջազգային հեղինակավոր ներդրողն էլ դժգոհ՝ պաշտոնյաների հետ բարձր մակարդակով ձեռք բերած պայմանավորվածությունների հանդեպ հետագա անտարբերությունից եւ անպատասխանատվությունից:

Մյուսը Էմիրությունների խոշոր ընկերություններից մեկի, վերականգնողական էներգետիկայի ոլորտում գործող Մասդարի հետ արեւային էլեկտրակայանի կառուցման խոշոր ծրագիրն է, արդեն պետք է լիներ ավարտված կամ ավարտին շատ մոտ, բայց կարծես թե նույնիսկ սկսած էլ չէ: Ի դեպ, ավելորդ չեմ համարում նշել, որ Ադրբեջանն օրինակ, Մասդարի հետ սկսել է արեւային կայանի կառուցման հարց քննարկել ավելի ուշ, բայց արդեն իրականացրել է առաջին փուլը, ընդ որում Հայաստանից ավելի խոշոր մասշտաբով:

Միայն այս երկու ներդրումային մեղմ ասած անմխիթար օրինակների պարագայում առաջանում է հարցը՝ Հայաստանի նախագահը գնում է ԱՄԷ ներդրումային համաժողովին, որ ի՞նչ անի, եթե գործուղման զբոսաշրջային գրավչությունն անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստանի ներդրումային գրավչությունը:

Ընդ որում, որպես կանոն այստեղ գիտակցված, թե ոչ, ներբեռնվում է մանիպուլյատիվ մի հակափաստարկ, թե Հայաստանը համեմատելի չէ Ադրբեջանի հետ:

Բայց, այստեղ Ադրբեջանի հետ ծավալային համեմատություն չէ, որ կատարում եմ: Իհարկե օբյեկտիվ չէ համեմատել Հայաստանի եւ Ադրբեջանի ներդրումային պոտենցիալը:

Համեմատությունն այստեղ այն է, որ մենք անգամ ըստ էության ձեռք բերված եւ անգամ իրականացման փուլում գտնվող պայմանավորվածություններին չենք կարողանում լինել տեր ու պատասխանատու, ինչը բիզնեսի համար առանցքային ցուցիչ է, հատկապես այն երկրներում, որտեղ կա ներդրումային միջավայրի բարձր ռիսկայնություն: Այդպիսի երկրներում գերկարեւոր է դառնում, թե խոշոր ներդրողի համար որքան պատասխանատու գործընկեր է պետությունը, կառավարությունը՝ ելնելով միջավայրի սուբյեկտիվ հանգամանքներից: Ներդրողի համար շատ կարեւոր է, եթե ինչ որ բան են պայմանավորվել՝ որքանով է հարգվում այդ պայմանավորվածությունը, որքանով է ձեռքսեղմումը ամուր, որքանով է խոսքի արժեքը աներեր:

Սրանք գործոններ են, որոնց շնորհիվ պետք է առավելագույնն արվի միջավայրային այսպես ասած բնական ռիսկայնությունը գոնե մասամբ փոխհատուցելու եւ խոշոր ներդրող ներգրավելու համար: Որովհետեւ, խոշոր ներդրողը այդ իմաստով նաեւ դառնում է շահընկեր, հետեւաբար արտաքին դաշտում՝ դիվանագիտական «այլընտրանքային» գործընկեր ու ռեսուրս: Դե, իսկ թե ինչքան կարեւոր ու կենսական է ներդրումների միջոցով երկրի արդյունաբերական ներուժը ավելացնելը, որովհետեւ հենց այդորակ տնտեսությունն է իրապես համակարգային պաշտպանունակությամբ պետության բազային նախադրյալը, ընդհանրապես ավելորդ է խոսել»,-գրել է նա։

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Կարգի հրավիրե՛ք Ալիևին, կա՛մ.. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (video) «Կատարվածը քաղաքակրթական անբարոյականություն է, մշակութային ցեղասպանություն» Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է չեղարկել «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցները «Քաղաքացիների 98%-ը շարունակում է հայտարարագիր չլրացնել»․ Մեսրոպ Առաքելյան Նիկոլը էլ պետք չէ (video) Ադրբեջանում անցկացվող համագումարը խոր ցավ ու ընդվզում է առաջացնում մեր ժողովրդի մոտ․ Արամ Ա «Ժամանակն է՝ պատասխան տաք ձախողումների համար ու թողնեք աթոռները»․ Սարգիս Հովսեփյան Ադրբեջանը ՀՀ-ի դեմ ագրեսիայի հիմքեր է նախապատրաստում, տեղեկատվական պատերազմն էլ երբեք չի կանգնել «Այս իշխանությունների արտաքին և անվտանգային քաղաքականությունը կարելի է կոչել տապալում» Ուր է մեկնել Ուիթքոֆը Պուտինի հետ բանակցություններից հետո ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու նոր օրինագիծ է բերել (video) Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը Աննախադեպ դեպք. Ռեկտորը յուղալի այլ պաշտոն էլ է ունեցել ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում» Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստան. ներգրավված է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին Չի բացառվում, որ ՍԴ-ն մինչև ապրիլի 18-ը որոշում կայացնի Հայաստանի համակարգողը փոխվել է Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է «Կինտոյի գլխարկը դրել, եկել է Կապան» Պուտինն ու Ուիտկովն ավարտեցին բանակցությունները The Times-ը բացահայտել է, թե ինչ դեր է խաղացել Բրիտանիան ուկրաինական հակամարտության մեջ Էրդողան. Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Վիտկոֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am