«Ողորմելիներ, նամուս, ամոթ չունե՞ք… նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողորմելիներ, դեռեւս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում, թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Դե հիմա ուշադիր լսեք, այ ողորմելիներ…

ՌԴ նախագահի պատերազմը դադարեցնելու առաջարկն եղել է հոկտեմբերի 19-20-ին։

Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։

Հիմա ուշադրություն. դրանից 7 օր առաջ, 2020-ի հոկտեմբերի 12-ին ես՝ ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։

Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը, որը հրապարակվել է հետո նաեւ մամուլում։

Նշել եմ, որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։

Ավելին, պնդել եմ,որ սպասվող աղետալի հետեւանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։

Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը,լսել ու համաձանություն տալ ՌԴ իշխանությունների պատերազմը դադարեցնելու առաջարկներին։

Դա արվել է հրապարակային շուրջ 20 հոգու ներկայությամբ։

Այսինքն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի ՌԴ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։

Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը, այլ նաեւ ասել ենք, որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին պատերազմը դադարեցնելու առաջարկով։

Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք, զզվելի է ուղղակի։

Նամուս, ամոթ չունե՞ք… նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…

Մանր եք, «30 արծաթից» էլ մանր։

Ի՞նչ վերաբերում է ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությանը։

Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։

Այն ոչ միայն ամուր է, այլ նաեւ զարգանում է։

Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք, երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլեւս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել եւս Երեւանում»։

դիտվել է 401 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ուիտկովն ավարտեցին բանակցությունները The Times-ը բացահայտել է, թե ինչ դեր է խաղացել Բրիտանիան ուկրաինական հակամարտության մեջ Էրդողան. Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Վիտկոֆ Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրա Ուկրաինական հակամարտության կրակը վերջ տալու ամենաարագ ճանապարհը Օվսյաննիկովը Լոնդոնում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Դատախազը խնդրում է Խաչատուրյանին մեղավոր ճանաչել Սպիտակ տուն. Թրամփը բաց է Չինաստանի առևտրային գործարքի համար ԱՄՆ-ը Ռուսաստանում Ուիթկովի բանակցությունները համարում է ուկրաինական կարգավորմանն ուղղված քայլ Փաշինյանի և Հակոբյանի կատարած այցի ժամերին Թբիլիսիից ինքնաթիռը թռել է Սյունիք և անկանոն պտտվել երկնքում Կադիրովը հայտարարել է կամավորների մեկ այլ խմբի ուղարկման մասին Ինչ սպասել Ուիթկովի հետ հանդիպումից հետո Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել ԿԿՀ-ն տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ 300,000 ՀՀ դրամի չափով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ կոչով դիմելով Թրամփին Հանդիպման ընթացքում ովքեր են ուղեկցել Պուտինին և Թրամփի բանագնացին Աննա Հակոբյանին ուղեկցող պարեկները՝ վթարի պատճառ. շարասյունը չի կանգնել` օգնություն ցուցաբերելու Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերը և քարտեզները Ադրբեջանը պահանջում է Նժդեհի, ՀՀԿ-ի և Շանթ Հարությունյանի արգելումը Հայաստանում Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և այդ գործընթացի շրջանակում հայ բանտարկյալների ազատ արձակում. Ջարեդ Գենսեր Մայր Աթոռն արձագանքել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը Հայ ժողովուրդն է որոշելու՝ երբ և ինչպես փոխել Սահմանադրությունը․ Քըլըչ․ Civilnet.am Բաքվում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար. Իսայան Իրանի առաջնորդը համաձայնել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am