Դավիթ Բաբայանը Բաքվում հայտարարել է՝ դեմ է եղել Ադրբեջանի հետ ինտեգրմանը
Բաքվում այսօր կայացել է Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով հերթական նիստը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօրվա նիստում հարցաքննվել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ով հայտարարել է, որ դեմ է եղել արցախահայերի՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը։ Ընդ որում՝ ըստ նրա նման ինտերգմանը դեմ է եղել ոչ միայն ինքը, այլ նաեւ Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը։
«Որեւէ պաշտոնատար հեռանկար չի տեսել նման ինտեգրացիայի համար»,- ասել է նա: