«Էրդողանը տարածաշրջանը տանում է դեպի անկայունացում»․ Իրանցի ցուցարար

Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին ուրբաթ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Թեհրանի կենտրոնական փողոցներում՝ մասնակցելու «Ալ Ղոդսի» (Երուսաղեմ) օրվա ավանդական քայլարշավին, որով իրենց աջակցությունն ու համերաշխությունն էին հայտնում Պաղեստինի ժողովրդին։ Այդ օրը, բացի Իրանից մի շարք այլ իսլամական երկրներում ևս նշվում է որպես Պաղեստինի օր՝ նպատակ ունենալով ընդգծելու Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում կիրառվող բռնությունների դեմ համընդհանուր բողոքը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Միջոցառումը վերածվել էր ոչ միայն կրոնական և քաղաքացիական քայլարշավի, այլև քաղաքական հարցերի վերաբերյալ տեսակետների արտահայտման հարթակի, որտեղ մարդիկ բարձրաձայնում էին իրենց անհամաձայնությունն Իսրայելի գործողություններին, քննադատում տարածաշրջանային լռությունը, գործողությունների բացակայությամբ սին հայտարարություններն ու ընդգծում տարբեր պետությունների, այդ թվում՝ Հայաստանի նշանակությունն ու դերը այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ որպես Իրանի բարեկամ պետություն:

Այդ օրվա միջոցառումներին մասնակցելու և լուսաբանելու նպատակով Իրանի մշակույթի և հարաբերությունների կենտրոնի հրավերով Թեհրանում էր գտնվում նաև Region Monitor-ի թղթակիցը, որը զրուցել է ցույցի մասնակիցների հետ՝ հասկանալու և փոխանցելու համար նրանց տրամադրությունները, տեսակետները և ամենամյա ցույցերին մասնակցելու գլխավոր նպատակը:

Քայլարշավի ընթացքում որոշ մասնակիցներ բացահայտ դիրքորոշում էին հայտնում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ մատնանշելով նրա վարած քաղաքականության ոչ հետևողական բնույթը։ Ցուցարարներից մեկը, որը բարձրացրել էր Էրդողանի լուսանկարը՝ «դիզլայքի» (Dislike) նշանով, շեշտում էր, որ Թուրքիայի ղեկավարությունը տարածաշրջանի շահերը զոհաբերում է իշխող կուսակցական շահերի համար։

Թղթակցի այն հարցին, թե ինչ ուղերձ ունի Իսրայելի և Թուրքիայի առաջնորդների պատկերը մեկ կտավի վրա պարզելն ու Էրդողանի պատկերին ավելացված «դիզլայք» նշանը, երիտասարդ ցուցարարը՝ Ալին, պատասխանեց.

«Ես առաջարկում եմ պարոն Էրդողանին, որ իր քաղաքական նկատառումներից ելնելով՝ հաշվի չառնի միայն իր կուսակցական շահերը, այլև հաշվի նստի տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հետ:

Որքան տարածաշրջանը հանդարտ լինի՝ Ռուսաստանից մինչև Հայաստան, Լիբանան և Սիրիա, այնքան երկրների տնտեսական զարգացումը վերելք կապրի»։

Բացի այդ Ալին նշեց, որ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խոչընդոտում տարածաշրջանի երկրների զարգացումը:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրն է․ Ալիևի հատուկ ներկայացուցիչ «Դիվանագիտական ռոք աստղը». Զախարովան՝ Լավրովի մասին Մայիսի 21-ից հետո կարող ենք այնպիսի պահի առնչվել, որը հավասարազոր կլինի 2023-ի սեպտեմբերի 19-ին, բայց արդեն տեղի կունենա ՀՀ իշխանության կողմից. Ալավերդյան Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև Կալանավորված նախկին ՔՊ-ականին Ռուսաստանը հանձնում է Հայաստանին «Ի՞նչ կապ ունի Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնող Ադրբեջանը քրիստոնեության հետ՝ միջնադարում»․ Արցախի Թեմական խորհուրդը դատապարտում է Հռոմում անցկացված հակահայկական կեղծ գիտաժողովը Վստահ հաղթանակից հետո Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում շարունակվում են քննարկումները քաղաքական ուժերի հետ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության խնդրի շուրջ Թրամփն աշխարհին ցույց է տվել իր խոցելիությունը՝ դադարեցնելով մաքսատուրքերը. NYT Հութիները հայտնել են Թել Ավիվի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին Ձյուն է տեղում Մինչև վերջին ուկրաինացին պատերազմելու նարատիվը դարձել է եվրոպական քաղաքական օրակարգի մաս․ Գարիկ Քեռյան Այս փուլում Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ փակել արցախյան հարցը, հանել մեր հիշողությունից. Օսկանյան Ռուսաստանում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկցին» Բայրամովը պնդում է` խաղաղության համաձայնագրի ստորագրման համար 2 պայման պետք է կատարվի Հիմա մենք Ադրբեջանի հետ կոնֆլիկտ ունե՞նք, թե՞ չէ. Արարատ Միրզոյանը` Բայրամովի մասնակցությամբ քննարկմանը 18+․ «Էդպես քշելով․․․ մտի»․ Փաշինյանի էջում շատացել են անեծքները Ադրբեջանը հայտնել Է Իրանի հետ սահմանին փոխհրաձգության մասին Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը «Կարգո»-ի խաչմերուկում բախվել են «Ford Fusion»-ը ու «Mitsubishi»-ն․ վերջինը կողաշրջվել է Ծեծը այնքան դաժան է եղել, որ ընթացքում աշխատակիցներից մեկը ազատազրկվածին փակել է իր մարմնով. հրատապ հաշվետվություն ՌԴ-ում հայտարարել են՝ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային խաղաղություն պարտադրել Միրզոյանը և Բայրամովը քննարկել են ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում Սամվել Բաբայանը հենց այդ պահին կվազի Աննայի մոտ․․․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am