Իրանը դիտարկում է Փեզեշքիանի այցն Ադրբեջան
Իրանը դիտարկում է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։
«Նախագահի այցը Բաքու օրակարգում է, և մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում ենք ժամկետներն ու մանրամասները»,- նշել է նա։