Արցախի թեման փակելու իշխանությունների գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել․ Դիվանագետների խորհուրդ

Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար։ Ասված է Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարության մեջ․

«ՀՀ իշխանությունները և, մասնավորապես, Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը՝ ջանադրաբար փորձելով արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրենց տոտալ ձախողումները և հանցավոր անգործությունը բարդել ուրիշների վրա:

Ապրիլի 5-ին լրատվամիջոցներից մեկին տրված ԱԳՆ մեկնաբանությունը փորձում է տպավորություն ստեղծել, որ ՀՀ իշխանություններն, իբրև թե, առավելագույն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանության համար՝ ընդհուպ 2024թ. հունվար ամիսը, բայց այդ «առաքելությանը» խանգարել են Արցախի իշխանություններն՝ իրենց մերժողական պահվածքով և սեփական նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունը լուծարելով:

Փաստերի նենգափոխման գործելաոճը նորություն չէ այս իշխանությունների համար: Միանգամայն ակնհայտ է, որ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու ֆունդամենտալ և առանցքային պատճառը ՀՀ գործող վարչախմբի ղեկավարի կողմից Պրահայում 2022թ. հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն էր՝ ներառյալ Արցախը:

Հիմա արդեն կարելի է վստահաբար արձանագրել, թե ինչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ ՀՀ Ազգային ժողովում գործող վարչապետի հայտարարությունը՝ «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» և ինչ աղետալի հետևանքներ այն ունեցավ Արցախի ժողովրդի համար:

Ինչ վերաբերվում է երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հավաստի տեղեկություններով այդ հանդիպման չեղարկումը պայմանավորված է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին ճիշտ կլինի, որ վերջապես խոսեն այդ գործի անմիջական պատասխանատուները: Եթե խոսում ենք փաստերով, ապա առնվազն զարմանք է հարուցում, թե ՀՀ ԱԳՆ-ից ինչու չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսված մեկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ադրբեջանական կողմն է հրաժարվել: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի ինքնահեռացումը նշված բանակցային գործընթացից և միջազգային իրավունքի ոտնահարմամբ շրջափակման մեջ գտնվող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքյան պարարտ հող ստեղծեց Բաքվի առավելապաշտական և վերջնագրային դիրքորոշման համար:

Տարակուսանք է առաջացնում նաև իբրև թե Արցախի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի մեջբերումը, որի մասին պարբերաբար հիշեցնում են միմիայն ՀՀ իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակվել, հետևաբար իրավական ուժ չի ստացել, և այն չէր կարող օրինական համարվել նախ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության իրավակարգավորումների տեսանկյունից և ապա՝ միջազգային իրավունքի լույսի ներքո՝ ուժի սպառնալիքի տակ պարտադրված լինելով:

Վերջապես, Ադրբեջանն Արցախում իրականացրել է ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման և էթնիկ զտման միջոցով, ինչն արձանագրվել է միջազգային կառույցների ու մի շարք պետությունների, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Հայաստանի արտաքին գերատեսչությունը, որը վերջին տասնամյակների ընթացքում ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման ուղղությամբ միջազգային պայքարի առաջնագծում էր, այսօր երեսպաշտորեն հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո… խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», դրանով իսկ օգնելով Ադրբեջանին խուսափել պատասխանատվությունից և, փաստորեն ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային գործընկերների ապագա պայքարը արդարության վերականգման համար:

Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի և կեղծիքի վրա հիմնված մանիպուլյացիոն հայտարարությունները, որոնք համահունչ են Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների դեմ մոգոնվող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորը անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները հայտարարագրվելու են հենց Ադրբեջանում, իսկ Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու․ Դավիթ Սարգսյան Կոռուպցիոն այս պատմությունների մեջ Փաշինյանը «փայ» ունի».Քաղաքագետ Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին և կպայքարի բրոնզե մեդալի համար Ափսոս է այն ռեսուրսը, որը վատնում են ասֆալտապատման անվան տակ. Հակոբ Բադալյան Ամեն քայլափոխի մեր նախնիների գործունեության ապշեցուցիչ հետքն է. թե բա՝ ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում Աշխատաշուկայի կրճատում, պետբյուջեի սահմանափակում. ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը Թուրքական ընդդիմությունը ավելի քան 10 մլն ստորագրություն է հավաքել Թրամփը Իրանի հետ բանակցությունների մասին Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Համարյա աննկատ մնաց օկուպանտների գժական տեղաշարժների հետ կապված հերթական միջադեպը Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտի ԱՎԾ-ն հրապարակել է սարսափելի թվեր. ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան Կարող է դոլարի «обвал» լինի, արթնանանք, տեսնենք՝ 1 դոլարն արժե 100 դրամ. դա աղետ կլինի մեր տնտեսության համար. Հրանտ Բագրատյան Առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա. Միրզոյան ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 14-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի14_ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 14-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am