Ինչի՞ց է սկսվել դատապարտյալների ջարդը
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հրավիրված ասուլիսին մանրամասներ հայտնեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
«Դատապարտյալները զբոսանքի ժամանակ երգել են տարբեր երգեր, ինչ-որ մեկը երգել է «доля воровская»-ն, որից հետո եղել է այդ ամենը։ Սպեցնազը (հատուկ նշանակության զորքեր), որ խփել է, ասել է՝ պետք է երգեք «господа офицеры» երգը։ Ես ամենյան պատասխանատվությամբ եմ դա ասում, ես մի քանի հոգու հետ եմ խոսել։ Երբ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ: «սպեցնազ կոչվածը», որ բանդիտական խումբ է, իր արտոնյալ վիճակով առևանգել է դատապարտյալներից մեկին՝ Դավիթ Մինասյանին, երկրորդ օրը նա դեռ չկար տեղում։ Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, հիմա չգիտեմ էլ՝ նա որտեղ է»,-ասաց իրավապաշտպանը: