Ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը. Արցախի թեմ

Աստվածամոր Ավետման տոնի առթիվ ՀԱՍԵ Արցախի թեմը շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր,

Մայր Եկեղեցին այսօր տոնում է մարդկության պատմության մեծագույն կնոջ՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը։ Այն նաև մեզանում ընդունված է որպես մայրության տոն։

Հայոց աշխարհում պատմության բոլոր ժամանակահատվածներում անգնահատելի է եղել մայրերի սրբազան առաքելությունը։ Մայրերին ցուցաբերված պատիվը և խոնարհումը մեզանում բարձրացված է սրբության աստիճանի։

Հատկապես անչափելի է ձեր անձնվիրության ու հերոսության սխրանքը՝ հայրենիքի համար զինվորյալ զավակներ ծնելու և սնելու գործում։

Սուրբ Մարիամը, ով մայրության կատարելատիպն է, սեփական աչքերով տեսավ իր Որդու խաչելությունը, և դեռ դժվար է ասել, թե ո՞ւմ ցավն էր առավել ուժգին. Քրիստոսի ֆիզիկական ցավը, թե՞ այդ ցավին ականատես մոր հոգեկան տառապանքը։

Ձեզանից շատերը, անցնող երեսուն տարիների ընթացքում Արցախյան պատերազմների հետևանքով կրել եք որդեկորստյան դառնությունը։ Ոմանք հարազատներ, եղբայր, հայր, ամուսին են կորցրել Արցախյան առաջին պատերազմին, և ապա՝ իրենց զավակի մահն են սգացել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Թեև անբաղդատելի է մարդկային ցավը և անչափելի՝ հույզը, սակայն ձեր հավաքական զոհաբերությունը համեմատելի է Աստվածածնի զոհաբերության հետ։ Եթե Աստվածորդին իր զոհաբերությամբ քավեց հանուր մարդկության մեղքը, ապա մեր հայորդիներն իրենց կյանքը դրեցին հայրենյաց փրկության զոհասեղանին։

Սակայն, ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը։ Որովհետև, մեր Տիրոջ Հարությամբ վերականգնվեց կյանքի հույսը, և մահն այլևս վերջնակետը չէ մարդկային կյանքի, այլ՝ ճանապարհ դեպի նոր կյանք։ Աստվածածնի մեծագույն սերը առ մեղավոր մարդկություն օրինակ է մեզ բոլորիս՝ սիրելու և սեր գտնելու այն մարդկանց մեջ, որոնց համար մեր զավակները իրենց կյանքն են տվել։

Ավետման տոնը հույսի և աննկուն հավատքի տոն է։ Հրեշտակի ավետիսը՝ «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկ. 1։28), մեզ բոլորիս է վերաբերում։ Որովհետև մենք այլևս մահվանը և անդառնալի կորստյանը չենք պատկանում, այլ պատկանում ենք Լույսի Արարչին, որ Իր Հարությամբ լուսավորել ու հավերժացրել է մեր ողջ գոյությունը։

Եվ արդ, սիրելի՛ մայրեր, քույրեր ու դուստրեր, թող Աստվածածնի Ավետման հուսատու այս տոնը ձեզ վերքերի ամոքում և առ Կյանք հավատի հաղթանակ բերի։

Սիրով շնորհավորում ենք ամենքիդ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Եվ ուրախացե՛ք, որովհետև Տերը Ձեզ հետ է»: 

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Պորոշենկոն քննադատել Է Զելենսկուն Փաշինյանը հույսը դրել է ժամանակի ու «պատահական, երջանիկ» հանգամանքների վրա. Սուրեն Սուրենյանց Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին Չինաստանի դեսպանը հայտնել Է՝ Թրամփը «փորձել է փչացնել» Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները Չինարի գյուղի ամուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ վարունգի թթվից Եմենի հութիները կուժեղացնեն հարվածները ԱՄՆ նավատորմի վրա Չինաստանը և Վիետնամը քննարկում են՝ ինչպես խայտառակել ԱՄՆ-ին. Թրամփ Դատախազությունն ընթացք է տվել արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու վերաբերյալ հաղորդմանը 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել Ռուբեն Վարդանյանի առողջության վրա. Փաստաբան Սերժ Սարգսյանի համեմատությունը՝ իշխանազավթներին կենդանական աշխարհի մեկ ներկայացուցչի հետ, ակնհայտորեն մեծ աղմուկ է առաջացրել և զռռացողների և նրանց թոկը պահողների շրջանում. Մարգարիտ Եսայան Ակտիվ աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև մյուս հայ գերիների ազատման ուղղությամբ․ փաստաբան Զելենսկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը Ռուսաստանն արձագանքել է Մայիսի 9-ի զորահանդեսի մասով Բրյուսելի պահանջին Ուկրաինայում մայիսի 9-ից 90 օրով կերկարաձգվի ռազմական դրությունն ու զորահավաքը ԵՄ թեկնածու երկրները չպետք է ներկա գտնվեն Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին. Բրյուսելի ցուցումը #ՀԻՄԱ․ Առաջին հերթին Պետրոս Ղազարյանը թող սա լավ հասկանա․ Հովհաննես Իշխանյան (video) ԱՀԱԶԱՆԳ․ Շիրակի մարզում փակվելու են 40-ից ավելի դպրոցներ (video) «Դեռ կտեսնեք՝ ինչ է լինելու, իզուր չէր Ազգային Ժողովում գալստուկ ծամում»․ Մանախ (video) Դուք նոր սպառնալիք եք գտել․․․ Քրիստինե Վարդանյանը «իրենց տեղը ցույց տվեց» Փաշինյանին ու իր ՔՊ-ին (video) «Մարդկանց վրա թքո՛ղ, սեռական հայհոյանքներ տվողներ եք, որոնց․․․ »․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Ստացա՞ք՝ «նիկոլիզմը պայթեց»․․․ (video) «Ավանտյուրիստնե՛ր, ձեր դեմ ճակատը պետք է մեծացնել»․ Տիգրան Աբրահամյան (video) Էս ինչ արեց այսօր Փաշինյանն ԱԺ-ում․․․ Հայկ Մամիջանյանը ծաղրեց (video) «Սպանված հայեր․․․ Նիկոլի կողքին տեսե՛ք՝ ինչ են անում»․ Աննա Մկրտչյան (video) Զորքը Սերոբ Գասպարյանին է սպասում․․․ Սերոբ Գասպարյանի աջակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 14-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի14_ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 14-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am