LIVE. Սերժ Սարգսյան․ Միայն լավը․ լրացվող (տեսանյութ)

15․00 Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հուշագրի տեքստը պատրաստ է, բայց չեն բացառվում անակնկալները: « Իմ տեղեկություններով՝ բոլոր ոչ հստակ հարցերը հստակեցվել են, և ես հույս ունեմ, որ մենք վերջին վայրկյանին անակնկալ չենք ունենա ու երկրների ղեկավարները կկարողանան պաշտոնապես ընդունել այն: Հռչակագիրը դեռևս չի ընդունվել, այն սովորաբար ընդունվում է հանդիպման ավարտին, բայց ես կարծում եմ, որ մենք առանց էական փոփոխությունների կունենանք հռչակագիրը»,- քիչ առաջ ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչը։ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստում ընգրկվել էին ոչ հայանպաստ ձևակերպումներ, որոնք  առավոտյան դեռ հստակեցված չէին։ 14.00 Սերժ Սարգսյանը  «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ « Ես չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է», – ընդգծել է Սերժ Սարգսյանը։ 13․42  Մամուլի կենտրոնում մոլդովացի լրագրողը ասում է, թե ինչ պատասխան է ստացել Սերժ Սարգսյանից, երբ հեռվից հարցրել է՝ ինչ ակնկալիք ունեք ԵՄ -ի հետ ստորագրվելիք համաձայնագրից։ «Միայն լավը»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ առանց նրան մոտենալու։ Նա այնքան հեռվից է պատասխանել, որ տեսախցիկներով հնարավոր չէ նրա խոսքը հասկանալ։ Մոլդովացի լրագրողը, որը կանգնած էր առաջին շարքերում, պնդում է՝ հենց այդպես էլ պատասխանել է Սերժ Սագսյանը։   13.17 Լավ կադր ունենալու համար,  ամեն քայլի կդիմեն: Այս լրագրողը կես ժամից ավել այս դիրքում էր  կանգնել։   lragrox 12. 40 Լրագրողները, որոնց երկրների ղեկավարները ժամանել են, կամաց–կամաց լքում են սրահը, որտեղ նաեւ բոլոր պատվիրակությունների դրոշներն են։ Հայաստանի դրոշին մոտենալ դժվար է. ադրբեջանցի լրագրողները նկարահանվում են. հայկական դրոշի ձախ կողմում Ադրբեջանի դրոշն է, աջում՝ Եվրամիության։ 12. 12 Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մոտենում է իրեն սպասող լրագրողներին։ ԵՄ–ից հեռացած երկրի համար կարեւոր է անվտանգ հարեւանությունը։ Օրակարգում ԱԼԳ—ն է, բայց չի ժխտում ՝այլ կարեւոր հանդիպումներ էլ են սպասվում ։ 12. 05 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցերի չպատասխանեց։ Ալիևին լրագրողները փորձեցին հարցեր տալ, սակայն նա անցավ՝ կրկին ձեռքով անելով։ 11. 45 Ժամանեց նաև Սերժ Սարգսյանը։ Նա անցավ այն պահին, երբ Բելառուսի ներկայացուցիչը հարցերի էր պատասխանում։ Նա ձեռքով արեց, ինչ-որ բանա սաց, որ հեռավորությունից լսելի չէր։ 11. 30 Երկու հարյուրից ավելի տեսախցիկներ այս պահին սպասում են ԱԼԳ համաժողովին մասնակցող նախագահների ժամանելուն։ Առավոտյան ժամը վեցից արդեն լրագրողները ոտքի վրա են։ Դեպի ԵՄ շենք ճանապարհներին հսկողություն է։ Բրյուսելում ժամը 11.00-ին մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։ Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝  խորացնելու կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև: Այս գագաթնաժողովին սպասվում է Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագրի կնքում Հայաստանի հետ:  Հիշեցնենք, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց՝ 2017-ի մարտին, Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր, որը քիչ հավակնոտ է, քան Ասոցացման համաձայնագիրը: Գագաթնաժողովին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Ներկայացնում է a1plus.am-ը

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am