Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։

Արցախի հանձնման թեման չի’ մարսվել ու չի’ մարսվելու։

Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի’ մարսվել ու չի մարսվելու։

Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի’ մոռացվել ու չի’ մոռացվելու։

2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու և Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի’ մարսվել ու չի’ մարսվելու։

Քաղաքական դաշտը պետք է լինի հետևողական. պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019 թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։

Նախևառաջ պետք է պահանջել նրանից հրապարակել 2019թ.-ի հունիսի առաջարկը։

Ինչու՞, քանի որ այնտեղ է «թաղված շան գլուխը»։

Նիկոլը հրաժարվել է 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ առաջարկից` բերելով պատերազմ ու կապիտուլյացիա։

Այդ առաջարկով Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ, Հադրութն ու Շուշին, Ստեփանակերտն ու Մարտակերտը, Մարտունին ու Ճարտարը, Ասկերանն ու Մատաղիսը, Լաչինն ու Քելբաջարը մնում էին Արցախի վերահսկողության տակ։

Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը հայի սուրբ աղոթավայր էին շարունակելու մնալ։

Արցախի ժողովուրդը կարող էր պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով որոշել իր վերջնական կարգավիճակը։

Ու ամենակարևորը` այդ ամենն արվելու էր առանց որևէ կրակոցի ու զոհի։

Ես պնդում եմ իմ ասածը։

Թող հրապարակի Նիկոլը ու բոլորդ կտեսնեք, որ նա մերժելով 2019-ի առաջարկը` բերել է մահ, պարտություն ու հայրենազրկում։

Սա պետք է լինի ընդդիմադիր քաղաքական դաշտի գլխավոր պահանջներից մեկը։

Ու այս պահանջին պետք է միանան Արցախը հայկական համարող բոլոր հայորդիները։

Հրապարակել բանակցային փաստաթղթերը. Սա է հարցերի հարցը, և ոչ թե` որ համայնքում ով քանի մանդատ ունի…

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։

Հետևբար, ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Նիկոլից հրապարակել բանակցային ու, մասնավորապես, 2019թ. -ի առաջարկները»։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդների վիճաբանություն-ծեծկռտnւքի հետևանքով պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց Բայդենը նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել հանրության առջև Գյոզալական քաղաքը էս ի՞նչ եք սարքել․ Վարդան Ղուկասյանը նախագահում է նիստը (video) Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է Ես քաղաքական հենարան չունեմ. Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետի միակ թեկնածուն է Մարտի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում 31 դեպքով արձանագրվել են 8,434,811 դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր Մոսկվայից Հուրգադա չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Անհրաժեշտ է գտնել ԱնտիԷՇ կոնցեպցիան. Վահե Հովհաննիսյան Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքում բուք է Որքա՞ն դեռ կձգի Նիկոլը (video) Ձեր 7 տարիների արվածը դաջված է ձեր ճակատին` կապիտուլյանտի և ուրացողի տեսքով, իսկ ձեր վարքն ու պահվածքը հատուկ է շարքային դասալիքին. Տիգրան Աբրահամյան Թուրքերի դեմ պայքարողն եմ, լա՛վ լսեք․ Զարուհի Փոստանջյանը՝ դեպքի վայրից (video) Արցախում Ադրբեջանի կողմից գյուղերի ոչնչացումը շարունակվելու է, նրա ձեռքը բռնող չկա, քար անտարբերություն է՝ թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային կառույցների կողմից. Լեռնիկ Հովհաննիսյան Կողմնորոշվեք «պարոնայք», ինչ «գիծ եք քշելու», որ «շեֆին» գոհացնեք․ Շիրազ Խաչատրյան Ջան. Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ Կարեն Սիմոնյանի ելույթին (video) «Վաղվանից օրերը կտաքանան». Գագիկ Սուրենյան Էրդողանն անընդունելի է համարել Սիրիայի մասնատումը Սարիկ Մինասյանը հայտարարում է՝ տեր է յուրաքանչյուրի քվեին, բայց նիստին չի մասնակցում ՔՊ-ն չի մասնակցում Գյումրու ավագանու նիստին Աղոթք ասենք, որ Աստված մեզ խելք տա. Գյումրու ավագանու նիստը մեկնարկեց Տերունական աղոթքով (video) ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել Հայաստանում «անօգուտ» ծրագրի ֆինանսավորումը Դատախազությունը կբողոքարկի Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցու արդարացման վճիռը Ապրիլի 16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Երեկվա Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am