Այսօր մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առիթով.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։
Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը, որը դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։
Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգածությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում և եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։
Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը Միածին Որդու առջև, որպեսզի Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարօր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին և օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը»։
Ապրիլի 16-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Ապրիլի 16-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 16-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 16-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը
Ապրիլի 15_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 15-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 15_ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 15_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը