Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները. Սերժ Սարգսյան

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գագաթնաժողովից հետո նախագահը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ «Ազատություն». - Շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։ Սերժ Սարգսյան. - Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։ «Ազատություն». - Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքայի՞ն մի ուղղություն է։ Սերժ Սարգսյան. - Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չի, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ որ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։ Շարունակությունը սկզբնաղբյուրում-ում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արտակարգ դրություն․ ՔԿ-ն ու ՆԳՆ-ն մեքենաներով հեռացան Գագիկ Ծառուկյանի գործարանից (video) Ռուսաստանը Նիկոլի համար մեծ խնդիր է դարձել․․․ նոր զարգացումներ են սպասվում․ Հայկ Նահապետյան (video) Ինչ են պատմում Աարարտցեմենտի աշխատակիցները․ դիմակավորված ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում (video) 07:30-ից գրոհել են «Արարատցեմենտը», ասել են՝ ՔԿ-ից են, ուժ էլ են կիրառել, վախեցրել աշխատակիցներին (video) «Նիկո՛լ, ռուսի բաժակը պայթել է. թող ու փախի»․ քաղաքացի (video) Ինչ է կատարվում «Արարատցեմենտում» (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձում են հենց հիմա Գագիկ Ծառուկյանին կալանավորել․ Նաիրա Զոհրաբյան (video) ՇՏԱՊ․ Ծառուկյանի նկատմամբ տեռոր է․ ի՞նչ կասի Ռուսաստանում Նիկոլը․․․ Անժելա Թովմասյան (video) 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Այս պահին բոլոր ընդդիմադիրները պետք է հավաքվեն այստեղ․․․ Սուրեն Սուրենյանց Անգամ դուռը չբացեցին, տեսնենք՝ ինչ է կատարվում ներսում․ «Մուլտի տաբակի» տնօրենը մանրամասնում է (video) Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում․ պարալիզացված է «Մուլտի Գրուպ»-ի ընկերությունների աշխատանքը (video) Միջազգային սկանդալ է․ Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին․ Տոնոյան (video) Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Զաքարյան Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Արաբական ծովում ուղղաթիռի կործանումից հետո անհետացած զինծառայողի որոնումները Իրանում իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. եղանակի տեսություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am