ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը․ ««Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Սա հատված է ՀՀ ԱԳՆ պատասխանից, որ տրվել է Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան: Իսկ հարցը վերաբերել է Ալիևի հայտարարությանը, որ մինչև 2024 թվականի հունվար Հայաստանը փորձել է Արցախի խնդիրը տեղավորել այսպես կոչված խաղաղության օրակարգում:

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը թերևս դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ հայտարարություն: Իհարկե, Երևանը պետք է ինչ որ արդարացում գտնի, թե ինչո՞ւ է տեղի տվել Ադրբեջանին և դուրս թողել Արցախի հարցը, կամ հրաժարվել Արցախի հարցից:

Բայց, արդարացումը, թե դրա պատճառը այն է, որ Արցախը հրաժարվել է երրորդ երկրներում Ադրբեջանի հետ բանակցելու հնարավորությունից, կամ Արցախի լուծարման հրամանագիրն է «փակել» հարցը, մեղմ ասած անարժանապատիվ է:

Պաշտոնական Երևանն ամենից լավ գիտե, որ Արցախը չի հրաժարվել Ադրբեջանի հետ այսպես ասած բանակցության երրորդ երկրների նախաձեռնությունից: Դրանից հրաժարվել է Ադրբեջանը, որը դրել է բանակցության մի պայման, այն պայմանը, որը դրել էր սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայից հետո:

Օրինակ, եթե որևէ մեկն ասի, որ այդ ագրեսիայից և զոհերից խուսափելու համար պետք էր գնալ ու պայմաններն ընդունել ավելի վաղ, ապա այդ դեպքում իհարկե դա լրիվ հասկանալի դիրքորոշում է: Որեւէ մեկը կարող է համաձայնել, կամ ոչ, բայց դա հասկանալի դիրքորոշում է: Բայց, ներեցեք, մանիպուլյատիվ է ասել, թե այդ այսպես ասած բանակցությամբ Արցախին տրվելու էր ավելին, մինչդեռ չհամաձայնելով՝ կորցրել են կամ հրաժարվել:

Պաշտոնական Երևանը սակայն, Արցախի հարցից հրաժարման գործընթացը սկսել է 2022 թվականի Պրահայից: Իհարկե, դա պարզ դարձավ հետո, որովհետև Պրահայի հանդիպումից հետո եղած հայտարարություններում այդպիսի ուղիղ արձանագրումներ չկային: Բայց, սկսվեց գործընթացը, իմ գնահատմամբ՝ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայով ահաբեկելու միջոցով:

Իսկ ռեինտեգրացիայի հարցը օրակարգ բերվելու է դրանից երկու շաբաթ առաջ, ինչպես մի քանի անգամ նշել եմ՝ Բրյուսելի հանդիպմանը՝ Միշել-Փաշինյան-Ալիև: Երևանն այն չի ընդունել: Երկու շաբաթ անց հաջորդել է գրոհը Ջերմուկի ուղղությամբ: Դրանից երեք շաբաթ անց Երևանը Պրահայում փաստորեն սկսել է Արցախի հարցից տարանջատվելու գործընթացը»։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ուիտկովն ավարտեցին բանակցությունները The Times-ը բացահայտել է, թե ինչ դեր է խաղացել Բրիտանիան ուկրաինական հակամարտության մեջ Էրդողան. Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Վիտկոֆ Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրա Ուկրաինական հակամարտության կրակը վերջ տալու ամենաարագ ճանապարհը Օվսյաննիկովը Լոնդոնում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Դատախազը խնդրում է Խաչատուրյանին մեղավոր ճանաչել Սպիտակ տուն. Թրամփը բաց է Չինաստանի առևտրային գործարքի համար ԱՄՆ-ը Ռուսաստանում Ուիթկովի բանակցությունները համարում է ուկրաինական կարգավորմանն ուղղված քայլ Փաշինյանի և Հակոբյանի կատարած այցի ժամերին Թբիլիսիից ինքնաթիռը թռել է Սյունիք և անկանոն պտտվել երկնքում Կադիրովը հայտարարել է կամավորների մեկ այլ խմբի ուղարկման մասին Ինչ սպասել Ուիթկովի հետ հանդիպումից հետո Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել ԿԿՀ-ն տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ 300,000 ՀՀ դրամի չափով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ կոչով դիմելով Թրամփին Հանդիպման ընթացքում ովքեր են ուղեկցել Պուտինին և Թրամփի բանագնացին Աննա Հակոբյանին ուղեկցող պարեկները՝ վթարի պատճառ. շարասյունը չի կանգնել` օգնություն ցուցաբերելու Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերը և քարտեզները Ադրբեջանը պահանջում է Նժդեհի, ՀՀԿ-ի և Շանթ Հարությունյանի արգելումը Հայաստանում Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և այդ գործընթացի շրջանակում հայ բանտարկյալների ազատ արձակում. Ջարեդ Գենսեր Մայր Աթոռն արձագանքել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը Հայ ժողովուրդն է որոշելու՝ երբ և ինչպես փոխել Սահմանադրությունը․ Քըլըչ․ Civilnet.am Բաքվում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար. Իսայան Իրանի առաջնորդը համաձայնել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am