Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«5 օր առաջ հրապարակում էի արել Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի մայթի և այգու սեփականաշնորհման, ինչպես նաև այդ տարածքում ՎՈԼՎՈ ավտոսրահի կառուցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումի պատասխան չստանալու մասին։

Հանրային հնչողություն ստանալուց հետո՝ վերջապես ստացա դիմումիս պատասխանը։

Պատասխանում նշվում է, որ ՎՈԼՎՈ ավտոսրահի նախագծման և շինթույլտվությունը տրվել է դեռ 2017թ-ին։ Կարճ ասած՝ իրենց խոսքերով՝ «նախկիններն են մեղավոր»։

Սակայն իմ ձեռքում առկա են թե՛ նախագծման, թե՛ շինթույլտվության օրինական պատճենները, որոնք փաստում են, որ այդ գործընթացները տեղի են ունեցել ոչ թե 2017թ-ին, այլ 2024թ-ին։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը տրամադրել է ոչ պատշաճ, իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար։

Արդյունքում՝ Երևանի քաղաքապետարանը գնում է ամեն ստոր քայլի

Դատարան չներկայացնելով հայց՝ 60-րդ հոդվածի համաձայն՝ օտարման ոչ ենթակա մայթի և այգու սեփականաշնորհումը անվավեր ճանաչելու վերաբերյալ

Որպեսզի ոչ մի խոչընդոտ չլինի ՎՈԼՎՈ ավտոսրահի շինարարությունը հնարավորինս շուտ ավարտելու համար՝
որպեսզի հետագայում, եթե նույնիսկ դատարանը որոշի, որ այդ սեփականաշնորհումը եղել է ապօրինի և այգին պետք է վերադարձվի համայնքին, այդ ընթացքում ավտոսրահը արդեն կառուցված լինի, և համայնքին հասցված վնասը վերականգնելն այլևս անհնար դառնա։

Հետո էլ գլուխները թափ տալով ասեն՝ «ամեն ինչ օրենքով է»։

Բացի այդ, այն մասին, ինչի մասին բազմիցս խոսել եմ՝ նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ, դիմումում հստակ նշվում է, որ 2024թ սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու կողմից հաստատված նոր գլխավոր հատակագծով այդ այգու տարածքը արդեն նշված է որպես «հասարակական կառուցապատման գոտի»։

Այսինքն՝ ըստ նոր հատակագծի՝ «ամեն ինչ օրենքով է», մոռացեք մայթի և այգու մասին։ Ավագանին դաբրոն տվել է՝ ինչ ուզեն, կանեն։

Նիկոլ Փաշինյան, կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չի, որ սուտ տեղեկատվություն է տրամադրում։

! Բա կոռուպցիան հենց սենց է լինում»։

Ինչպես որ նշել էի, քաղաքապետարանը չգիտի ինչ պատասխանի իմ դիմումին, խոսքերս վերահաստատվեց այս ֆեյք կեղծ դիմումի պատասխանով։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Պուտինն ու Ուիտկովն ավարտեցին բանակցությունները The Times-ը բացահայտել է, թե ինչ դեր է խաղացել Բրիտանիան ուկրաինական հակամարտության մեջ Էրդողան. Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային ԱՄՆ-ը պատրաստ է փոխզիջման գնալ Իրանի միջուկային ծրագրի հարցում. Վիտկոֆ Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրա Ուկրաինական հակամարտության կրակը վերջ տալու ամենաարագ ճանապարհը Օվսյաննիկովը Լոնդոնում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման Դատախազը խնդրում է Խաչատուրյանին մեղավոր ճանաչել Սպիտակ տուն. Թրամփը բաց է Չինաստանի առևտրային գործարքի համար ԱՄՆ-ը Ռուսաստանում Ուիթկովի բանակցությունները համարում է ուկրաինական կարգավորմանն ուղղված քայլ Փաշինյանի և Հակոբյանի կատարած այցի ժամերին Թբիլիսիից ինքնաթիռը թռել է Սյունիք և անկանոն պտտվել երկնքում Կադիրովը հայտարարել է կամավորների մեկ այլ խմբի ուղարկման մասին Ինչ սպասել Ուիթկովի հետ հանդիպումից հետո Հրատապ. Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու օրինագիծ է բերել ԿԿՀ-ն տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին՝ 300,000 ՀՀ դրամի չափով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ կոչով դիմելով Թրամփին Հանդիպման ընթացքում ովքեր են ուղեկցել Պուտինին և Թրամփի բանագնացին Աննա Հակոբյանին ուղեկցող պարեկները՝ վթարի պատճառ. շարասյունը չի կանգնել` օգնություն ցուցաբերելու Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող փաստաթղթերը և քարտեզները Ադրբեջանը պահանջում է Նժդեհի, ՀՀԿ-ի և Շանթ Հարությունյանի արգելումը Հայաստանում Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և այդ գործընթացի շրջանակում հայ բանտարկյալների ազատ արձակում. Ջարեդ Գենսեր Մայր Աթոռն արձագանքել է Վատիկանում ադրբեջանական միջոցառմանը Հայ ժողովուրդն է որոշելու՝ երբ և ինչպես փոխել Սահմանադրությունը․ Քըլըչ․ Civilnet.am Բաքվում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար. Իսայան Իրանի առաջնորդը համաձայնել է ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 11-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Ապրիլի 10-ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 10-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 10-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 10-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am