Բելգորոդի մարզում երեք մարդ վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով
Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից երեք մարդ է տուժել, հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Բորիսովի շրջանի Բերեզովկա գյուղը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից: Ավտոմեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է երեքը՝ երկու տղամարդ և 15-ամյա դեռահաս»,- գրել է նա իր Telegram ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մարզի ղեկավարի խոսքով՝ դեռահասը ականի պայթյունից վնասվածք է ստացել և գտնվում է հիվանդանոցում։ Ծանր վնասվածքներ են ստացել նաև չափահաս տղամարդիկ։ Նրանցից մեկն արդեն տեղափոխվել է հիվանդանոց